Արմինֆո.2024 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 28-ը ներառյալ Հայաստանում հայտարարվում են պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշումն ընդունվել է աայսօր՝ կառավարության նիստում ։
<2024 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 28-ը ներառյալ հայտարարել առաջին և երկրորդ կարգի պահեստազորում հաշվառված շարքային կազմի պահեստազորայինների, ենթասպաների և սպաների վարժական հավաքներ:
Հավաքներին ներգրավել մինչև 4799 քաղաքացու, որոնցից 4353 շարքային և կրտսեր սպաներ, 144 ավագ սպաներ, 302 սպայական կազմ (մոտոհրաձգային մասնագիտություններով, կապավորներ, հրետանավորներ, ինժեներական, հետախուզական մասնագիտություններով)", - ասվում է փաստաթղթում։
Նշվում է, որ հավաքները հայտարարվում են պահեստազորայինների զինվորական կարողությունների բարձրացման, բարձրագույն կրթությամբ ենթասպաներից պահեստազորի սպաների մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով:
Հայտարարված հավաքների ընթացքում քաղաքացիները ներգրավվում են ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:
Ուսումնամարզական հավաքներն ապահովելու նպատակով կներգրավվի մինչև 25 միավոր ճանապարհաշինարարական տեխնիկա ՝ անվավոր բազմաշերտային էքսկավատորներ (խրամատներ փորող) ՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոց շահագործելով առավելագույնը 25 օրացուցային օր ժամկետով: