Արմինֆո.Այս տարի տարածաշրջանում հաստատուն խաղաղության հասնելու իրական հնարավորություն կա։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին՝ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-րդ տարեդարձի կապակցությամբ տեսաուղերձում:
"Մենք հավատում ենք, որ այս տարի տարածաշրջանում արժանապատիվ և հարատև խաղաղության հասնելու իրական հնարավորություն կա։ Մենք պատրաստ ենք աջակցել երկու կողմերին", - ասել է դեսպանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Միևնույն ժամանակ, դիվանագետը հավելել է, որ անհամբերությամբ սպասում է, թե երբ են այս տարի ԱՄՆ-ը եւ Ադրբեջանը միանալու COP29-ում և դառնալու գործընկերներ՝ կլիմայի փոփոխությունների դեմ հակամիջոցներ մշակելու գործում:
Եզրափակելով խոսքը ՝ Լիբբին հիշեցրել է, որ անցած ժամանակահատվածում կողմերը միասին բարձր մակարդակով աշխատել են էներգետիկ անվտանգության, երկկողմ առևտրի և ներդրումների բարելավման, ինչպես նաև անդրազգային սպառնալիքների ուղղությամբ