Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը օգտակար է համարում "ճշմարտության բացահայտման ճանապարհին":
Փետրվարի 16-ին լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ որոշում էր կայացրել 2018 թվականին առաջադրվել ՀՀ վարչապետի պաշտոնի համար, քանի որ տեսնում էր է վերահաս աղետ: Այն դիտարկմանը, թե դժգոհության ալիք բարձրացավ, երբ իր թեկնածությունը կրկին առաջադրեցին, Սարգսյանն ասել էր, որ բողոքի պատճառը դա չի եղել։ "Ես հանգիստ կարող էի տուն գնալ։ Առաջադրվելու որոշումը անձամբ ինձ հաճոյանալու համար չէր։ Ես փորձում էի հայ ժողովրդից հեռացնել վերահաս աղետը", - ասել էր Սարգսյանը։
"Շատ կարեւոր է, որ այսօր Սերժ Սարգսյանը հետադարձ հայացքով հայտարարում է այդ մասին", - փետրվարի 28-ին խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է վարչապետ Փաշինյանը, նշելով, որ, ամենայն հավանականությամբ, 3 - րդ նախագահը խոսել է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման շուրջ ծագած բարդությունների մասին: Այդ հայտարարությունը, վարչապետի կարծիքով, հաստատում է արդեն 2018 թվականին ("թավշյա հեղափոխության" ժամանակ խմբ.) բանակցային գործընթացի վիճակի մասին գործող կառավարության գնահատականը, դա նաեւ համահարթեցնում է 2017-2018 թվականների ընթացքում դիվանագիտական հաղթանակների մասին ՀՀԿ ներկայացուցիչների նախկին հայտարարությունները, հակառակ դեպքում, վերահաս աղետի վիճակ չէր լինի, կարծում է Փաշինյանը:
<Եթե արդեն 2018 թվիի հունվարին արհավիրքը մոտ էր, ապա ու՞մ գործունեության արդյունքում էր մոտենում այդ արհավիրքը. և ինչու՞ այդ մոտ աղետի մասին չէր ասվում Հայաստանի ժողովրդին>, - հարցրել է նա:
Ավելին, կառավարության ղեկավարը նշել է, որ, եթե անգամ ենթադրենք, որ Սարգսյանը նախագահության շրջանում կաշկանդված է եղել մի շարք պարտավորություններով, ապա անհասկանալի է, թե ինչու 2018 թվականի հեղափոխությունից հետո վերահաս աղետի մասին երկրի հանրությունը չի տեղեկացվել: «Եվ ինչու՞ երկրի նոր կառավարությունը տեղեկացված չի եղել այդ մասին», - հարց է տվել Նիկոլ Փաշինյանը: