Արմինֆո.Ճապոնիան ևս 3 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և հյուրընկալող համայնքներին։
2024 թ.-ի փետրվարի 28-ին ՀՀ կառավարության շենքում Ճապոնիայի կառավարության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջև տեղի է ունեցել հայտագրերի փոխանակման ստորագրման արարողությունը՝ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների հիմնական ենթակառուցվածքների և սոցիալական ինտեգրման աջակցության ծրագրի» շրջանակներում։
Հայաստանում Ճապոնիայի դեսպանության հաղորդագրության համաձայն, ծրագիրը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից մոտ 3 մլն ԱՄՆ դոլարի չափով և իրականացվելու է ՄԱԶԾ Հայաստանի կողմից: Ծրագիրը նպատակ ունի արձագանքել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների էական կարիքներին: