Արմինֆո.Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Նիտյա Ռամանը հայտարարություն է տարածել Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի հայկական ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ:
Ռամանի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. " Այսօր լրանում է Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի ջարդերի 36-րդ տարելիցը ։ 1988-1990 թվականներին Ադրբեջանի քաղաքացիները դաժան սպանությունների շարք են կազմակերպել իրենց հայ բնակիչների և հարևանների դեմ ։ Ադրբեջանական հրոսակախմբերը հարձակվել են հայերի տների վրա, որոնք բռնությամբ զրկվել են ունեցվածքից և վտարվել ։ Վերջնական արդյունքում՝ Ադրբեջանում էթնիկ զտման ենթարկվեց ավելի քան 250 000 հայ։
Պետության կողմից հովանավորվող հայատյացությունն այսօր էլ շարունակում է մնալ Ադրբեջանի քաղաքականությունը։ Հայատյացության գագաթնակետը 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում հազարավոր հայ խաղաղ բնակիչների և զինվորների մահն էր, ինչպես նաև ավելի քան 120 000 բնիկ հայերի էթնիկ զտումը իննամսյա շրջափակման և Արցախ լայնածավալ ներխուժման ժամանակ:
Այսօր մենք հայ համայնքի հետ միասին դատապարտում ենք Հայաստանի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիան։ Կոչ ենք անում անվերապահորեն ազատ արձակել հայ ռազմագերիներին և պատանդներին, որոնք մարտական գործողությունների դադարեցումից հետո տևական ժամանակ ապօրինի պահվում են Ադրբեջանում: Մենք շարունակում ենք կոչ անել Բայդենի վարչակազմին անել հնարավորը՝ Ադրբեջանին և Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու և հրատապ մարդասիրական օգնություն տրամադրելու ավելի քան 120 000 բռնի տեղահանված արցախահայերին":