Արմինֆո.ՀՀ ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանն ու ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը Բելառուսի Հանրապետության ԿԸՀ-ի հրավերով փետրվարի 24-ից 26-ը այցելել են Բելառուսի Հանրապետություն։ ԿԸՀ հաղորդագրության համաձայն, նրանք դիտարկել են փետրվարի 25-ին կայացած Բելառուսի Հանրապետության խորհրդարանական և ՏԻՄ ընտրությունները։
ՀՀ ԿԸՀ անդամները ընտրությունների ընթացքում այցելել են տարբեր տեղամասեր, ինչպես նաև մասնակցել Բելառուսի Հանրապետության գործընկեր կառույցի հրավիրած մամուլի ասուլիսներին։
Նշենք, որ փետրվարի 25-ին Բելառուսում խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններին հետևել են Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ), Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ), Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) փորձագետները: