Արմինֆո. Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը մերժել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի քառօրյա ոուղեւորությունը Բուխարեստ՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին:
Ավելի վաղ Աշոտյանն ու նրա փաստաբանները, դիմելով դատարան, առաջարկում էին չփոխել խափանման միջոց կալանքը և համագումարի ավարտից հետո շարունակել նախնական կալանքի կրումը "Նուբարաշեն" քրեակատարողական հիմնարկում: Դատական նիստին Աշոտյանը կրկին հայտարարել է, որ կալանքը համարում է քաղաքական հետապնդում: Նա նշել է, որ համագումարում քննարկվելու է ԵԺԿ-ին "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության անդամակցության հարցը, և եթե ինքը չգնա, ապա հայ հասարակությունը կզրկվի այնտեղ այլընտրանքային կարծիք ներկայացնելու հնարավորությունից:
Հիշեցնենք, որ անցած տարվա հունիսի 15-ին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվել էր ամիս: Մեկ օր առաջ նա ձերբակալվել էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Աշոտյանն իրեն մեղավոր չի ճանաչում և տեղի ունեցածը համարում է բացահայտ ու ցինիկ քաղաքական հալածանք ։