Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում: Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում՝ համաձայն Մյունխենում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության», - գրել է ԱԳՆ ներկայացուցիչը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Հավելենք, որ այսօր Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Բաքվի և Երևանի միջև Հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին: