Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նոր նախագահի թեկնածության հարցը լուծելու է "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը: Այդ մասին փետրվարի 26-ին լրագրողներին հայտարարել է հանձնաժողովի ներկայիս ղեկավար Գեւորգ Պապոյանը, որի թեկնածությունը կառավարող կուսակցությունն առաջադրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնի համար:
Պապոյանը նշել է, որ հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը պակաս կարևոր չէ, քան նախարարի պաշտոնը: < Այո, ես դեռ շատ աշխատանք ունեի խորհրդարանում, բայց քաղաքական թիմը որոշել է, որ իմ պետական ծառայությունը ես պետք է շարունակեմ նախարարի պաշտոնում, և ես որոշումն ընդունել եմ ի գիտություն>, - ասել է պատգամավորը։ Նա հավելել է, որ կուսակցության վարչության նիստում քննարկվել է մի քանի թեկնածություն, եւ քննարկումների արդյունքում կայացվել է որոշում, որն ընդունվել է: Պապոյանն արդեն դիմում է գրել պատգամավորական լիազորությունները վայր դնելու մասին։ 7 օր անց կարելի է ակնկալել, որ ներկայիս պատգամավորը կստանձնի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։
Պապոյանը նծել է, որ շատ մենեջերների համար, նույնիսկ, միջին ձեռքից մի փոքր բարձր, պետական ապարատում աշխատանքը գրավիչ չէ: <Այդ մենեջերի աշխատավարձը հավասար է նախարարի աշխատավար4ձին, և այդ պատճառով պետական կառավարման համակարգի համար կադրերի խնդիր իսկապես առկա է: Խոսքը վերաբերում է փորձագետներից մինչեւ բարձր պաշտոններին", - նշել է պատգամավորը։