Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին աննախադեպ է համարել հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա մակարդակը:
"32 տարի առաջ գրեթե այս օրը՝ 1992 թվականի փետրվարի 24-ին, Ֆրանսիան դիվանագիտական հարաբերություններ հաստատեց անկախ Հայաստանի հետ։ Այդ հարաբերությունները երբեք այսքան հուսալի և հագեցած չեն եղել", - գրել է դեսպանը Twitter-ի (X) իր միկրոբլոգում ՝ գրառմանը կցելով Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության ՝ Փարիզ կատարած այցի և Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի՝ Երևան այցի շրջանակներում արված վերջին լուսանկարները: