Արմինֆո.Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 23-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն, իբր, կրակ են բացել սահմանային գոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին ասվում է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ:
Ավելի վաղ թշնամական կողմը տեղեկություն էր տարածել, թե, իբր, ՀՀ զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի ուղղությամբ: