Արմինֆո. Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանն ու առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը կազատվեն աշխատանքից:
Ինչպես ասվում է կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ, Արտյոմ Սմբատյանը զզբաղոցրած պաշտոնից կազատվի փետրվարի 27-ին, իսկ Նազարյանը՝ փետրվարի 26-ին:
Նշենք, որ Արտյոմ Սմբատյանը ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ էր նշանակվել 2021 թվականի օգոստոսի 25-ին, նույն օրն՝ ավելի վաղ, նա ազատվել էր ՀՀ առողջապահության փոխնախարարի պաշտոնից (այդ պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի դեկտեմբերի 20-ից):
Նազարյանը փոխնախարար էր նշանակվել 2021 թվականի սեպտեմբերի 8-ին։ Մինչ այդ նա ղեկավարել է ՊՆ Զինծառայողների առողջապահության գլխավոր վարչությունը։