Արմինֆո. ՀԱՊԿ-ն անդամակցությունը կասեցնելու մասին դիմում չի ստացել Երևանից: Այդ մասին հաղորդել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունից:
"ՀԱՊԿ քարտուղարությունն այս պահի դրությամբ Երևանից ՀԱՊԿ անդամակցությունը կասեցնելու մասին որևէ դիմում չի ստացվել։ Ինչ վերաբերում է մասնակցության սառեցման մասին թեզին, ամենայն հավանականությամբ, խոսքը վերաբերում է վերջին շրջանում կազմակերպության կողմից անցկացվող մի շարք միջոցառումներին Հայաստանի Հանրապետության չմասնակցելուն", - "ՌԻԱ Նովոստի" - ին ասել են ՀԱՊԿ քարտուղարությունում:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ օրը France 24 հեռուստաալիքի հարցազրույցում հայտարարել էր, թե Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, և հանրապետությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին: