Արմինֆո. Մեկ տարի առաջ Հայաստան ժամանեց դեսպան Քվինը՝ սկսելով իր պաշտոնավարումը որպես ՀՀ-ում ԱՄՆ դեսպան։ Տարին լի էր մարտահրավերներով, սակայն այն առանձնացավ նաև առավել ամուր կապերի, նոր գործընկերությունների ձևավորման և ընդհանուր ժողովրդավարական արժեքների ուղղությամբ առաջընթացով։ Այդ մասին ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում, որին կցված տեսանյութում ամփոփվել են դեսպանի խոհերն ու մտորումները Հայաստանում մինչ այժմ ապրած հիշարժան պահերի, հայ-ամերիկյան ամուր փոխգործակցության և տևական խաղաղության հասնելու հույսերի մասին։
«Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է՝ որպես գործընկեր և բարեկամ։ Իսկ իմ ամենօրյա աշխատանքը միտված է օգնելու Հայաստանին կերտել իր բարօրությունը ՝որպես աշխարհի ժողովրդավար պետությունների համայնքի ամուր ու անկախ անդամ», - հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:
Տեսանյութը հասանելի է հետևյալ հղումներով.
https://dropmefiles.com/D4tnO
https://www.facebook.com/usembarmen