Արմինֆո.Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կարծում է, որ փետրվարի 20-ին թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալված իր թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի դեմ գործը շինծու է: Այդ մասին Շահրամանյանը հայտարարել է փետրվարի 22-ին լրագրողների հետ զրույցում:
<Պատասխանատու ուժային կառույցներին կխնդրեի շատ կարճ ժամկետում լուծել Աշոտ Դանիելյանին ազատ արձակելու հարցը, որովհետև այդ գործը շինծու է: Մենք՝ բոլորս, ականատես ենք եղել դրան", - ասել է Շահրամանյանը։
Նրա խոսքով՝ այդ ձերբակալության օրինականությունը ևս բազմաթիվ հարցեր է առաջացնում։ <20 դիմակավորված անձինք քաղաքի կեենտրոնում բերման են ենթարկել Արցախի ղեկավարի հետ առնչություն ունեցող անձին՝ նախագահին սպասարկող ավտոմեքենայից: Ինձ թվում է, որ այս ամենը բազմաթիվ հարցեր է առաջացնում, եւ առաջիկայում մենք դրանց պատասխանները կստանանք", - նշել է նա։
Նրա կարծիքով ՝ փորձեր են արվում փակել Արցախի հետ առնչություն ունեցող ցանկացած հարց։ Նախագահը կոչ է անում ոչ թե գնալ այդ ճանապարհով, այլ գտնել արցախյան խնդրի, արցախցիների խնդիրների լուծման ուղիներ: "Իմ կարծիքով, մինչեւ այս հարցը արդարացի լուծում չստանա, բաց վերքը միշտ արնահոսելու է", - հայտարարել է Սամվել Շահրամանյանը: