Արմինֆո. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտե կանչվելու պատճառները:
Շահրամանյանի ասելով՝ Հակակոռուպցիոն կոմիտեից փետրվարի 20-ին ստացված ծանուցագրում նշված է եղել, որ իրենք ստացել են ՀՀ գլխավոր դատախազին ուղղված իր 2023 թվականի նոյեմբերի գրությունը, որում նախագահը հաղորդել է, որ սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվության համաձայն, Արցախի Հանրապետության որոշ պաշտոնատար անձինք խախտումներ են կատարել, հիմնականում, ֆինանսական ոլորտում: <Ես խնդրել եմ իմ նամակը ճանաչել որպես հանցագործության մասին հաղորդում և համապատասխան քայլեր ձեռնարկել: Այդ փաստերի ուսումնասիրության արդյունքում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում կոմիտեն ինձ հրավիրել է՝ որպես վկա", - նշել է նա։
Արցախի նախագահը կասկածյալների որոշակի անուններ չի նշել։ Ընդ որում, նրա ասելով, իր համար շատ կարևոր է ստանալ մի շարք հարցերի պատասխաններ, և, եթե կան մեղավորներ, ապա նրանք պետք է պատժվեն: