Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է համարել Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկումը:
"Հիանալի հանդիպում եմ ունեցել նախագահ Էմանուել Մակրոնի հետ և արդյունավետ քննարկումներ՝ հայ-ֆրանսիական բարեկամության խորացման, մեր երկկողմ օրակարգի ընդլայնման և ամրապնդման, Հայաստան-ԵՄ մերձեցման, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի վերաբերյալ", - գրել է Փաշինյանը X սոցցանցում:
Հիշեցնենք, որ վարչապետը տիկնոջ հետ գտնվում էր Ֆրանսիայում՝ մասնակցելու Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ֆրանսիական Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ ՝ Մելինե Մանուշյանի աճյուններիի վերահուղարկավորման արարողությանը: