Արմինֆո. Ադրբեջանը Պակիստանից 1,6 մլրդ դոլարի ժամանակակից կործանիչներ կգնի:
Ինչպես գրում է Air Operations Syndicate-ը, Բաքվի և Իսլամաբադի միջև ստորագրվել է պայմանագիր, "որը կդառնա պատմության մեջ նման բնույթի խոշորագույն համաձայնագիրը":
Նշվում է, որ պայմանագիրը ենթադրում է Ադրբեջանի կողմից JF-17C Block-III կործանիչների, ինչպես նաև ռեակտիվ ինքնաթիռների համար ուսումնական և մարտական պարագաների գնում: Համաձայնագրի արժեքը գնահատվում է 1,6 մլրդ դոլար:
Նշվում է նաև, որ թեև JF-17-ը համարվում է "4+" սերնդի կործանիչ, մարտական ինքնաթիռն օգտագործում է հինգերորդ սերնդի ավիոնիկա և սպառազինություն: