Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախկինի պես հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հասանելի է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Բլինքենը հավատում է երկու երկրների միջև խաղաղությանը՝ Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումից հետո:
ԱՄՆ դիվանագետը հավելել է, որ Բլինքենն այդ հարցը քննարկել է երկու երկրների առաջնորդների հետ: "Նա հորդորել է նրանց միասին աշխատել՝ հաղթահարելու համար, ի վերջո, մնացած մի քանի հարցեր: Եվ մենք կշարունակենք խրախուսել այդ երկրներին հասնել խաղաղության համաձայնագրի։ Ես գիտեմ, որ երկու առաջնորդները երկկողմ հանդիպում են անցկացրել Մյունխենում, ուստի մենք կշարունակենք առաջարկել Միացյալ Նահանգների օգնությունն ու աջակցությունը համաձայնության հասնելու հարցում", - եզրափակել է Միլլերը։
Նշենք, որ Մյունխենի անվտանգության համաժողովի հարթակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առանձին հանդիպումներ է անցկացրել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ: Բանակցությունների օրակարգում, ի թիվս այլ հարցերի, եղել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի հասնելու հարցը։