Արմինֆո. Կիբերֆուտբոլի UEFA eEURO 2024-ի խմբային փուլում Հայաստանը կներկայացնի Վան Պողոսյանը (Blame33): Այդ մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
«Որակավորման փուլում հաղթելով 34 կիբերմարզիկների հետ պայքարում՝ նա իրավունք է ստացել կիբերֆուտբոլի մրցաշարում ներկայացնելու Հայաստանը։
ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը հաջողություն է մաղթել Հայաստանի ներկայացուցչին գալիք մրցելույթներում։ Խմբային փուլում Հայաստանը հայտնվել է F խմբում, որտեղ Վան Պողոսյանը մրցելու է Պորտուգալիան, Ռումինիան, Սլովակիան, Լիտվան, Նորվեգիան և Իսլանդիան ներկայացնող կիբերմարզիկների հետ», - ասվում է ՀՖՖ հաղորդագրությունում։