Արմինֆո.Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը:
"Լավ քննարկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունների և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ", - գրել է Միշելը X-ում:
Նրա խոսքով ՝ Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման օրակարգը կարևոր տեղ է զբաղեցնում ԵՄ օրակարգում:
Մինչդեռ, Փաշինյանի և Միշելի զրույցի ձևաչափի մասին առայժմ պաշտոնական տեղեկատվություն չկա, սակայն, ըստ արտասահմանյան մամուլի, նրանց միջև այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել