Արմինֆո.<Հայաստանի քաղաքացիները ձեզ մանդատ չեն տվել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու համար։ Ձեզ տրվել է ինքնորոշման իրավունքի պաշտպանության մանդատ, ինչի մասին խոսվել է ձեր կուսակցության նախընտրական ծրագրում>, - հայտարարել են Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչներըը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:
«Դուք արդեն 6 տարի է, ինչ գտնվում եք այդ պաշտոնում։ Ձեր պաշտոնավարման սկզբում դուք հայտարարեցիք, որ բանակցությունները սկսում եք ձեր սեփական կետից, և այդ պահից սկսած՝ Արցախի հակամարտության կարգավորման գործընթացի ողջ պատասխանատվությունը ստանձնել եք: <Արցախը Հայաստանն է, և վերջ > (Փաշինյանի հայտարարությունը - խմբ.), իսկ արդյունքում ունենք մարդկային և տարածքային կորուստներ, նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարություն, պարտված երկրի պարտված վարչապետ, կորցրած Հայրենիք. < > Հետո պարտված երկրի վարչապետը հռչակեց խաղաղության դարաշրջան, և մենք կորցրեցինք Հայաստանի ինքնիշխան տարածքները: Դուք Արցախը ճանաչեցիք որպես Ադրբեջանի մաս, ի պատասխան՝ Լաչինի միջանցքի արգելափակում եւ Արցախի վերջնական հայաթափում, և հիմա մենք կանգնած ենք նոր ռազմական էսկալացիայի սպառնալիքի առջև", - հայտարարել է նա։ <Պարոն Փաշինյան, այս բոլոր ձախողումները մենք արձանագրել ենք ձեր կառավարման շրջանում, վստահ եմ, որ դուք հիմա բազմաթիվ պատճառներ և արդարացումներ կգտնեք, ինչպես անցած 6 տարիների ընթացքում, բայց ձեզ ընտրել են ոչ թե դրա համար, այլ՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար: Արդյոք դուք այդքան համարձակություն ունեք պատասխանատվություն ստանձնել եւ հեռանալ քաղաքականությունից, քանի որ այսօր Հայաստանը "զոհասեղանի" վրա է »,- հարցրել է հայհամայնքի ներկայացուցիչը:
Փաշինյանը հիշեցրել է, որ իր կառավարման շրջանում արդեն երկու անգամ հրաժարական է տվել և վարչապետ է նշանակվել ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում: Այդ առնչությամբ, ինչպես նշել է վարչապետը, ինքը չի կարող, պարզապես, վերցնել ու հրաժարվել ժողովրդի կողմից իշխող կուսակցությանը վստահված մանդատից։ Վարչապետն ընդգծել է, որ համաձայն չէ "կորուսյալ հայրենիք" ձևակերպման հետ։ Կառավարության ղեկավարի կարծիքով՝ հայրենիքը Հայաստանի Հանրապետության տարածքն է, և պետք է կենտրոնանալ հենց այդ տարածքի զարգացման վրա։ Ինչ վերաբերում է ինքնորոշման իրավունքին, ապա, ըստ Փաշինյանի, այդ հասկացությունը, որի վրա հիմնված էր Հայաստանի ողջ քաղաքականությունը՝ սկսած 1994 թվականից և նույնիսկ ավելի վաղ, իրականում այլ իմաստ ուներ։ <Երկար ժամանակ մենք չէինք տիրապետում շատ կարևոր հանգամանքների: 1996թ. դեկտեմբերին տեղի ունեցավ ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթաժողովը, որի ժամանակ գագաթնաժողովի նախագահի կողմից հնչեց <ինքնորոշման իրավունք> հասկացության պարզաբանումը: Նրա հայտարարության մեջ նշված էր, որ այդ դիրքորոշումը կիսում է ողջ միջազգային հանրությունը, բացի Հայաստանից, այն է, որ «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է կարգավորվի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա՝ Ադրբեջանի Հանրապետության կազմում բարձր ինքնավարության կարգավիճակով: Դա է մեր հիմնարար խնդիրը", - հայտարարել է նա։
Նրա ասելով՝ խնդիրն այն է, որ "մենք ի սկզբանե չենք բախվել այդ ճշմարտությանը եւ ժողովրդին չենք տեղեկացրել այդ մասին": "Մեզ թվում էր, թե մենք կարող ենք "ճեղքել" միջազգային հանրությունը և անցնել, հասնել մեր նպատակին։ Բայց այդպես չի լինում։ Մեզ թվում էր, թե մենք հակամարտում ենք Ադրբեջանի հետ, բայց իրականում մենք դեմ ենք գնացել ողջ միջազգային հանրությանը, ինչը խելամիտ չէ։ Եվ կային ուժեր, որոնք քաջալերում էին մեզ", - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։