Արմինֆո.«Ուրախ էի հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետի հետ քննարկումների ժամանակ», - Twitter-ի (X) իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
"Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը սերտ է, մենք հանձնառու ենք մեր ռազմավարական երկխոսության հետագա ամրապնդմանը", - նշել է նա:
Հավելենք, որ փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետդեպարտամենտի քաղաքային և նահանգային դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ Նինա Հաչիգյանի հետ։ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, մտքեր են փոխանակվել ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել առաջիկա միջոցառումներին, ինչպես նաև քաղաքների, համապատասխանաբար մարզերի ու նահանգների միջև համագործակցության հնարավորություններին։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում վերջին զարգացումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։