Արմինֆո. ՌԴ պատիժների կատարման դաշնային ծառայության Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի վարչությունը հաղորդել է գաղութում Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին:
"2024 թվականի փետրվարի 16-ին թիվ 3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Ա.Ա. Նավալնին զբոսանքից հետո իրեն վատ է զգացել, փաստորեն, անմիջապես կորցնելով գիտակցությունը։ Անմիջապես ժամանել են հաստատության բուժաշխատողները, կանչվել է շտապ բժշկական օգնության բրիգադ", - ասվում է ՊԿԴԾՎ-ի կայքում զետեղված հաղորդագրությունում։
"Իրականացվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, որոնք դրական արդյունք չեն տվել ։ Շտապ օգնության բժիշկներն արձանագրել են դատապարտյալի մահը։ Մահվան պատճառները պարզվում են", - ասվում է հաղորդագրությունում։
Ընդդիմադիր քաղաքական գործչի մահվան առնչությամբ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ ՊԿԴԾ-ն այժմ զբաղվում է Նավալնիի մահվան հետ կապված բոլոր անհրաժեշտ ստուգումներով և պարզաբանումներով: Պեսկովի ասելով ՝ լրացուցիչ հանձնարարականներ չեն պահանջվում։