Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն:
Կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:
Մյունխենի անվտանգության համաժողովը արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով աշխարհի ամենահայտնի համաժողովներից մեկն է, որն այս տարի նշում է իր 60-ամյակը: Սպասվում է, որ դրան կմասնակցեն պետությունների եւ կառավարությունների շուրջ 50 ղեկավարներ, ինչպես նաեւ շուրջ 100 նախարարներ: Համաժողովին նախատեսվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությունը: