Արմինֆո. Թեհրանը հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա խնդիրները լուծելու պատրվակով արտաքին ուժերի ներկայության դեմ։ Ըստ IRNA-ի՝ այդ մասին փետրվարի 15-ին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։
Ռաիսին ընդգծել է, որ կողմնակի ուժերի միջամտությունը տարածաշրջանային խնդիրներին ոչ միայն չի հանգեցնում որևէ լուծման, այլև ավելի լուրջ խնդիրներ է ծնում: Նա Թեհրանի եւ Երեւանի միջեւ հարաբերությունները բնորոշել է պատմական, բարեկամական եւ կառուցողական:
Անդրադառնալով Հարավային Կովկասի հարցին՝ ԻԻՀ նախագահն ասել է, որ Իրանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանմանը: Ռաիսին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները՝ հայտնելով կովկասյան տարածաշրջանի ռազմավարական անվտանգությունն ապահովելու Իրանի պատրաստակամությունը՝ հաշվի առնելով այդ առումով Իսլամական Հանրապետության "կարմիր գծերը":
Նախագահը սատարել է Թեհրանի և Երևանի միջև բոլոր համաձայնագրերի ամբողջական իրագործմանը, հայտարարելով, որ դրանց իրականացումը կպահանջի համատեղ ջանքերի կիրառում:
Հիշեցնենք, որ Թեհրանում հայ-իրանական հանձնաժողովի 18-րդ նիստի շրջանակում ստորագրվել է տնտեսական համագործակցության շուրջ համաձայնագիր, որն ընդգրկում է 19 ուղղություն: