Արմինֆո. Բորիս Բախշիյանը վերականգնվել է դատավորի պաշտոնում, իսկ դատախազությունը պաշտոնապես ներողություն է խնդրել դատավորից՝ նրան անհիմն մեղադրելու համար: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արսեն Սարդարյանը:
«Այս ծանր դեպքը, երբ դատավորին ակնհայտ անհիմն մեղադրանքով ոչ միայն զրկեցին անձեռնմխելիությունից, այլև նույնիսկ կալանավորեցին, իսկ հետագայում դատախազության ներկայացուցիչը սկսեց լրատվական դաշտում ամեն գնով սևացնել օբյեկտիվ և արդար աշխատած դատավորին, իրավունքի լուրջ նահանջ էր և լուրջ հարված դատական իշխանությանը:
Հուսանք, որ ներողությունը զուտ ձևական չէ, և ՀՀ դատախազությունը, քննչական մարմինը և երևույթին բացասական առումով առնչված գիտնականներն ու դատավորները կանեն անհրաժեշտ հետևություններ...», - գրել է Սարդարյանը:
Հիշեցնենք, որ դատավորը մեղադրվում էր իր քննած գործերից մեկով ամբաստանյալին ապօրինի կալանավորելու վերաբերյալ դատավճիռ կայացնելու համար: 2022 թվականի հունվարին ՀՀ Գլխավոր դատախազության պահանջով Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նա զրկվել էր դատական անձեռնմխելիությունից ։ Սակայն 2022 թվականի սեպտեմբերի 28-ին դատարանը կայացրել էր արդարացման դատավճիռ ։ Պաշտպանական կողմը Բախշիյանի դեմ գործը կապում էր "Սիսական" ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին կալանքից ազատելու որոշման հետ, որը հայտնի է որպես Աշոտ Երկաթ: