Արմինֆո.Շարունակվում է ռուս-ադրբեջանական հերթական շփումների նախապատրաստումը՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության առնչությամբ: Այդ մասին փետրվարի 14-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
"Մեր երկխոսությունն այս ոլորտում կրում է կանոնավոր բնույթ և ընթանում է կառուցողական հունով։ Քննարկված հարցերի թվում են Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի հեռանկարները՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովմամբ, համատեղ պարեկությունների կազմակերպմամբ և պատմամշակութային ու կրոնական ժառանգության հուշարձանների պահպանությամբ", - նշել է նա։
Նշենք, որ փետրվարի 12-ին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հաղորդել էր, որ այժմ Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ համաձայնեցվում են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորակազմի շուրջ Մոսկվայի և Բաքվի միջև բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները: Դիվանագետը հիշեցրել էր, որ օկուպացված Արցախում ՌԽԶ-ի գտնվելու ժամկետը լրանում է 2025 թվականին։ Ռուս դիվանագետի այդ հայտարարությունից հետո ԱՀ ԱԳՆ-ում հայտարարել են, որ ՌԽԶ-ը 2025 թվականից հետո պետք է լքի Արցախը