Արմինֆո. Հայ-ռուսական միացյալ զորախումբը վերջապես ղեկավար ունի. ՀՀ նախագահի հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Արտակ Բուդաղյանը։
Նշենք, որ այդ պաշտոնը թափուր էր գրեթե մեկ տարի։ 2023 թվականի մարտի 14-ին Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը պաշտոնանկ էր արվել։
ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված մեկ այլ հրամանագրով Կամո Քոչունցն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից: Նրան այդ պաշտոնում, նախագահի հրամանագրով, փոխարինել է Արթուր Երոյանը։ Վերջինս ազատվել է Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից և նշանակվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ: