Արմինֆո. 2024թ. փետրվարի 11-ից մինչև մարտի 3-ը Իտալիայի Կաստելանցա քաղաքի Վիլլա Պոմինիում կցուցադրվի Ռոբերտո Տրավանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղ, դավաճանված խաղաղությունը» լուսանկարների ցուցահանդեսը, պատմություն Հարավային Կովկասում Ղարաբաղի հայերի կրած դրամայի պատկերներով:
Ինչպես հաղորդում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը, ցուցահանդեսի բացմանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Պիետրո Քուչուկյանը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ