Արմինֆո.Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում): Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառաայյությունը: «Պաշտպանության նախարարությունը զոհվածների անվանացուցակը կհրապարակի ավելի ուշ», - ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սյունիքում Ներքին հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ: