Արմինֆո. Հայկական պետությունը լիարժեք ապամոնտաժվում է: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Հաջորդ քայլով կլինի ինքնության փոփոխությունը: Օրինակ պետական մարմինները կդադարեն ծննդյան վկայական տալ Արարատ, Անի կամ Մոնթե անունով երեխաներին: Կամ կարգելվեն հայկակակ ազգային երգ ու պարի խմբերի գործունեությունը: Էլ պետական խորհրդանիշների մասին չեմ հիշեցնում. դրանք արդեն փոփոխման փուլում են: Այս ամենի արդյունքում և եղած հայկականի փոխարեն Հայաստանը դրսից կառավարողների խմբավորումը ստեղծելու է հարկ վճարողների անդեմ միավորում, որն աստիճակաբար կենտրոնանալու է մեկ փոքր տարածքում (օրինակ` Կոտայքի մարզում): Մնացածը` կանցնի Թուրքիային կամ Ադրբեջանին:
Կասկածու՞մ եք ասածներիս: 2020-ի գարնանն ու ամռանն էլ էիք կասկածում, որ պատերազմ է լինելու ու Արցախը հանձնելու են: 2021-ին կասկածում էիք, որ թուրքերը կմտնեն Սյունիք ու Ջերմուկ: Դե իսկ էս բոլոր տարիներին կասկածում էիք, որ իրավիճակը կհասնի սրան», - նշել է Վարուժան Գեղամյանը: