Արմինֆո. Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները ադրբեջանական կողմին են փոխանցվել հունվարի 26-ին՝ առաջնորդվելով հումանիտար խնդիրները կարգավորելու ձգտումով, որպես վստահության ձևավորման միջոց: , Այդ մասին հաղորդել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ «Ազատության» հարցին ի պատասխան:
Արձագանքելով ադրբեջանական կողմի պնդումներին՝ ԱԳՆ խոսնակը նշել է. «Հաշվի առնելով թեմայի՝ Ադրբեջանի կողմից անհարկի շահարկումները՝ ՀՀ-ն այդ տեղեկամատյանները տրամադրել է նաև որոշ միջազգային գործընկերների, որոնք ևս, ըստ անհրաժեշտության, կարող են ներգրավվել դրանց ճշգրտության հավաստման գործընթացին։ Իր հերթին, թեմայի շահարկման փոխարեն Ադրբեջանն ունի հնարավորություն փոխադարձել հումանիտար հարցերի կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումը և ցուցաբերել վստահության ձևավորման ուղղությամբ իրական հանձնառություն»։
Նշենք, որ փետրվարի 12-ին ադրբեջանական աղբյուրներից հայտնի դարձավ, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի քարտեզների 8 նոր տեղեկամատյան: Ադրբեջանում դժգոհություն են հայտնել այդ քարտերի բովանդակության վերաբերյալ, հայտարարելով, թե դրանք, իբր, ճշգրիտ չեն:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ