Արմինֆո. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր պաշտոնական կայքից հեռացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության և 44 - օրյա պատերազմի հետ կապված բաժինները: Այդ մասին հայտնի է դարձեալ երեկ երեկոյան։
Տվյալ բաժինները եղել են հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն: Եթե դեռ փետրվարի 11-ին այդ բաժինները դեռ հասանելի էին, ապա փետրվարի 12-ին դրանք անհետացել են:
Այդ առնչությամբ քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը, մասնավորապես, գրել է. "Ինչպես է վերաշարադրվում պատմությունը։ Հայաստանի ԱԳՆ կայքում միշտ եղել է "Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր" բաժին։ Այն հասանելի էր հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով։ Այժմ այս էջը հեռացվել է բոլոր լեզվական տարբերակներից: Եթե դա տեխնիկական սխալ չէ (ինչին կասկածում եմ), ապա Հայաստանն արդեն տեխնիկապես և պաշտոնապես համերաշխ է Ադրբեջանի հետ. «Լեռնային Ղարաբաղի խնդիր այյլեւս չկա»: Հատկանշական է, որ բաժիններն անհետացել են այն բանից հետո6, երբ փետրվարի 11-ին Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր. "Բաքվի համար վիճելի է նաև Հայաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը, որտեղ ղարաբաղյան խնդրին նվիրված բաժնում ասվում է, որ Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է":
ԱրմԻնֆո-ն այդ կապակցությամբ մեկնաբանություն ստանալու համար դիմել է Հայաստանի ԱԳՆ: Այս տեղեկատվության հրապարակման պահին պատասխան չէր ստացվել։