Արմինֆո.Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) եւ Հայ-ռուսական համալսարանը (ՀՌՀ) սկսում են համատեղ գիտահետազոտական եւ կրթական ծրագրեր իրականացնել պետական-մասնավոր համագործակցության ոլորտում։
Ինչպես հաղորդել է ԵԱԶԲ մամուլի ծառայությունը, համապատասխան պայմանագիրն ստորագրել են ԵԱԶԲ կառավարիչ տնօրեն Դենիս Իլյինն ու ՀՌՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանը։ Համագործակցության առանցքային ուղղություններից մեկը կլինի պետական-մասնավոր համագործակցության ոլորտի համար որակյալ կադրերի պատրաստումը: Առաջիկա տարում նախատեսվում է վերլուծական ուսումնասիրությունների եւ հաշվետվությունների համատեղ պատրաստում պետական-մասնավոր համագործակցության արդիական խնդիրների եւ զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Համագործակցությունը կիրականացվի ՀՌՀ-ի տնտեսագիտության եւ ֆինանսների ամբիոնի հիմքի վրա։
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում: Ավելի քան 17 տարի ԵԱԶԲ-ն աջակցում է անդամ երկրների տնտեսական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը և համակողմանի զարգացմանը: ԵԱԶԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ ԱՄՆ դոլար։ ԵԱԶԲ-ի պորտֆելում հիմնական մասնաբաժինը զբաղեցնում են ինտեգրացիոն ազդեցություն ունեցող նախագծերը տրանսպորտային ենթակառուցվածքի, թվային համակարգերի, կանաչ էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության և մեքենաշինության ոլորտներում: Բանկն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներով և ESG սկզբունքներով:
ԵԱԶԲ-ի տեխնիկական աջակցության հիմնադրամը մասնագիտացված հիմնադրամ է, որի նպատակն է ստեղծել բարենպաստ պայմաններ մասնակից երկրներում ներդրումային ծրագրեր իրականացման և զարգացում համար: Հիմնադրամը ֆինանսավորում է հատկացնում ԵԱԶԲ առաքելության նպատակներին համապատասխանող ներդրումային նախագծերի վարկավորման Բանկի հնարավորությունների ընդլայնման համար: Հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ինչպես ապագա նախագծերի նախապատրաստման փուլում գտնվող պոտենցիալ վարկառուներին, այնպես էլ ազգային կառավարություններին կամ կազմակերպություններին, որոնց ծրագրերն ուղղված են ինստիտուցիոնալ միջավայրի զարգացմանը և տնտեսական զարգացման ու աճի խթանմանը: Հիմնադրամի ռեսուրսները ձևավորվում են Բանկի զուտ շահույթից նվազեցումների և դոնորների կողմից բարձրացված միջոցների հաշվին: