Արմինֆո.Ադրբեջանի վտարանդի քաղաքացիական կոալիցիան (AZEX) ՝ ի դեմս Մարդու իրավունքների ինստիտուտի (ՄԻԻ) և Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի (ԼԱԱԻ), դատապարտում է Ադրբեջանի իշխանություններին 2024 թվականի փետրվարի 7-ին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ համատարած կեղծիքների համար և կոչ է անում անցկացնել նոր և արդար ընտրություններ:
Ինչպես ասվում է ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարության մեջ, AZEX կոալիցիան քվեարկության ընթացքին հետևել է հեռակա կարգով, տեսախցիկների օգնությամբ, որոնք սարքավորված են եղել բոլոր գործող տեղամասերի 20% - ում: Հեռակա դիտարկման պատմության մեջ առաջին անգամ արձանագրվել է տեսախցիկների լիակատար խլացում, ինչն անհնարին է դարձրել հեռակա աուդիո դիտարկումը, որի շնորհիվ նախորդ ընտրություններում հաջողվել է արձանագրել տեղամասերում խախտումների մասին վկայող բազմաթիվ անուղղակի աուդիո վկայություններ խախտումների մասին: Տեսախցիկների խլացումը և դիտավորությամբ խախտված դիտանկյունը ցույց են տալիս, որ Ադրբեջանի ԿԸՀ - ը միտումնավոր փորձել է նվազագույնի հասցնել քվեարկության օրը խախտումների աուդիո և վիդեո ապացույցների հեռակա հավաքագրումը: Անկախ լրագրողների եւ դիտորդների վրա ճնշումների փաստերը, որոնք փորձում էին նկարահանել "անոմալիաները" քվեարկության ընթացքում, նույնպես ցույց են տալիս, որ գործող իշխանությունները փորձել են թաքցնել զանգվածային խախտումները, ինչպիսիք են '"կարուսելները" (նույն մարդկանց քվեարկությունը մի քանի ընտրատեղամասերում) եւ քվեաթերթիկների զանգվածային լցոնումները քվեատուփեր:
"Ցավոք, երկրում առկա 6319 ընտրատեղամասերից միայն 1000-ն են համալրվել տեսախցիկներով, ինչը թույլ չի տվել հեռակա կարգով փաստաթղթավորել քվեարկության եւ ձայների հաշվարկի ընթացքում տեղի ունեցած բոլոր խախտումները", - հայտարարել է AZEX-ի համանախագահ Էմին Հուսեյնովը:
<Տեսադիտարկման վերլուծությունը այն տեղամասերից, որտեղ տեղադրվել են տեսախցիկներ, բացահայտել է գրեթե բոլոր տեղամասերում մասնակցության ուռճացման զգալի կեղծիքներ: Հաշվի առնելով այն, որ նույնիսկ տեսախցիկների առկայությամբ արդար ընտրությունների անցկացման համար պատասխանատու անձինք կարողացել են բացահայտ մեքենայություններ կազմակերպել, ակնհայտ է դառնում, որ տեսախցիկներով չկահավորված տեղամասերում նմանատիպ խախտումները մի քանի անգամ ավելի շատ են եղել", - ամփոփել է Հուսեյնովը: AZEX-ը ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության գնահատականը, որը նրա ներկայացուցիչները հնչեցրել են ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, համարում է ոչ բավարար քննադատական եւ համապարփակ՝ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ընթացքում առկա աղաղակող թերությունների նկատմամբ: Նշվում է, որ նախատեսված ժամկետից 15 ամիս շուտ ընտրությունների անցկացումը կապված է ընթացիկ տարվա նոյեմբերին երկրում ՄԱԿ-ի կլիմայական COP-29 գագաթնաժողովի անցկացման հնարավորություններն օգտագործելու Ադրբեջանի իշխանությունների ցանկության հետ՝ գործող նախագահ Իլհամ Ալիևի միջազգային լեգիտիմությունն ու հեղինակությունն ամրապնդելու նպատաակով, որն անփոփոխ իշխանության ղեկին է ավելի քան 20 տարի և մտադիր է իշխել Ադրբեջանում առաջիկա 7 տարիներին:
AZEX-ը ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ է անում օբյեկտիվ գնահատական տալ Ադրբեջանում մարդու իրավունքներին և ժողովրդավարությանն առնչվող իրավիճակին և թույլ չտալ երկրի գործող իշխանություններին քաղաքական դիվիդենտներ քաղել երկրում COP-29-ի նման մասշտաբային միջոցառման անցկացման պատճառով: