Արմինֆո. Ադրբեջանական բանակի սպառազինությունում ներառվել են թուրքական արտադրության հարվածային ԱԹՍ-ներ։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որդու՝ Հեյդարի հետ փետրվարի 9-ին այցելել է ռազմածովային ուժերի ռազմական օբյեկտներ և հետևել սպառազինության մեջ ընդունված "Akıncı" ԱԹՍ-ի թռիչքին: Ավելին, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և թուրքական «Բայքար» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարն Ալիևին տեղեկացրել են ակադեմիայում ստեղծված պայմանների և անօդաչու թռչող սարքերի մասին: