Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում այցելել է Գեղարքունիքի մարզ և ծանոթացել առաջնագծում տիրող իրավիճակին:
"ԵՄ դիտորդների առաքելության հետ Հայաստանի Նորաբակ գյուղում են՝ ռազմական շփման գծից 4 կմ հեռավորության վրա։ Եվրոպական դիտորդների ներկայությունը հանգստություն է հաղորդում բնակչության այս մեկուսացված և խոցելի խմբերին։ Առաքելությունը համոզիչ ապացույց է այն բանի, որ նրանք մոռացված չեն աշխարհի կողմից", - նշել է Դեկոտինյին։