Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում քվեարկելու իրավունք չուներ: Այդ մասին X-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
<Այսօր Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունների ժամանակ Իլհամ Ալիևը իր քվեարկությունը կազմակերպել է Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում: Ադրբեջանի օրենսդրության համաձայն, Իլհամ Ալիևը երբեք գրանցված չի եղել Ստեփանակերտում, որպեսզի այնտեղ ձայնի իրավունք ունենա։ Այստեղ ուշագրավն այն է, որ Ալիևը, նախ, սկսեց չհրահրված պատերազմ Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի դեմ, այնուհետև էթնիկ զտումներ իրականացրեց այն մարդկանց շրջանում, որոնց նա անվանում էր Ադրբեջանի քաղաքացիներ: Այժմ նա գնացել է էթնիկապես զտված Ստեփանակերտ քաղաք, որտեղ ընտրություններին մասնակցել ցանկացողներ չկան, և ընտրություններին մասնակցել է իր ընտանիքի հետ>, - նշել է Մարուքյանը։
Նա հավելել է, որ միջազգային հանրությունը սկզբում լուռ հետևել է խաղաղ բնակչության վրա չհրահրված հարձակմանը, այնուհետև ավելի քան 100 հազար մարդու էթնիկ զտմանը, իսկ հետո Ադրբեջանի խնդրանքով սկսել է էթնիկ զտված Ստեփանակերտ քաղաքն անվանել Խանքենդի: <Սակայն, միջազգային բոլոր օրենքների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների համաձայն, անվանումները չեն կարող փոփոխվել առանց տեղի բնակչության որոշման: Բայց ինչի մասին ենք մենք խոսում, երբ հիմա նրանք պատրաստվում են հանդուրժել Ադրբեջանի նախագահի քվեարկությունը էթնիկ զտված քաղաքում՝ անգամ չսպառնալով միջազգային պատժամիջոցներ կիրառել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ հանցագործությունների համար", - ընդգծել է հատուկ հանձնարարություններով դեսպանը ։