Արմինֆո. Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում հակամարտություններն ու ճգնաժամերը լուսաբանող ամերիկացի լրագրող Լինդսի Սնելն ահազանգում է Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման համար հող նախապատրաստելու մասին:
"Ադրբեջանի պետական լրատվամիջոցները "լուր" են տարածել այն մասին, թե Ֆրանսիան և Հայաստանը Ջերմուկից արագ հարձակում են նախապատրաստում Ադրբեջանի վրա՝ հղում անելով Ֆրանսիայի կողմից զենքի վաճառքին և ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայությանը: Մենք դա տեսել ենք նախկինում: Այնուհետեւ Ադրբեջանը կհայտարարի Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին, ինչը հիմք կդառնա ներխուժումների համար", - գրել է լրագրողն իր թվիթերյան էջում (X):