Արմինֆո. Չեխիայի ԱԳՆ-ում հաստատել են Ադրբեջանի կողմից Չեխիայի քաղաքացու ձերբակալությունը։
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել էին երկրի սահմանապահների կողմից Չեխիայի քաղաքացու ձերբակալման մասին, իբր, Հայաստանից Ադրբեջանի տարածք ապօրինի անցնելու փորձի ժամանակ:
"Կարող ենք հաստատել Չեխիայի քաղաքացու ձերբակալությունը", - հայտարարել է Չեխիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիանա Վերներովան Չեխական CTK լրատվական գործակալությանը, հավելելով, որ ձերբակալության պատճառը Չեխիայի քաղաքացու կողմից Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելն է:
Ավելի վաղ Հայաստանում Չեխիայի դեսպանատանը հրաժ