Արմինֆո. Էրեբունի վարչական շրջանում պայթյունի հետևանքով փլուզված տան փլատակներից փրկարարները դուրս են բերել երկու քաղաքացու:
Ինչպես լրագրողներին հաղորդել է Հայաստանի ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, փլատակներից դուրս են բերել մի տղամարդու և մի կնոջ: "Երկու տուժածներն էլ ողջ են և տեղափոխվել են հիվանդանոց։ Հիմա փորձում ենք հասկանալ՝ փլատակներում մար մնացել է, թե՝ ոչ", - ասել է Սարգսյանը, հավելելով, որ պայթյունի հետևանքով երկու տուն է փլուզվել, մոտակա տներում պայթյունի ալիքից ապակի է կոտրվել։ Նա դժվարացել է նշել պայթյունի պատճառները, քանի դեռ մասնագետները քննչական միջոցառումներ չեն իրականացրել:
Նշենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել այսօր կեսօրին։ Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել։