Արմինֆո. ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Նոր Նորք վարչական շրջանում հանդիպել է կուսակցության ակտիվի հետ:
ՀՀԿ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ քննարկել է ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, առկա մարտահրավերներն ու սպառնալիքները: Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային իրավիճակին և անվտանգության հարցերին: ՀՀԿ ղեկավարը պատասխանել է թիմակիցներին հետաքրքրող հարցերին: