Արմինֆո.Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը թարմացրել է ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների՝ երկրում ուղեւորությունների սահմանափակումները՝ կրճատելով դրանք:
Դեսպանատան կայքում զետեղված հաղորդագրության համաձայն, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին արգելվում է ցանկացած ոչ էական ուղևորություն հետևյալ վայրեր, ինչը արտացոլում է սահմանափակումների մեղմացում՝ վերջին ծանուցման թողարկումից ի վեր. Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիսից արևելք, Սյունիքի մարզ ՝ Գորիսից արևելք, Սյունիքի մարզ ՝ Կապանից հարավ։ Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրված է, կանգառը՝ ոչ:
«ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգուշություն դրսեւորել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմանների մոտ: Նկատի ունեցեք, որ ճանապարհների որոշ հատվածներ կարող են հատել միջազգային սահմանները ՝ առանց նախնական ծանուցման: Ճանապարհները կարող են վերահսկվել հսկիչ անցակետերով կամ փակվել ճանապարհորդների համար՝ առանց նախնական ծանուցման", - ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում: Հավելենք, որ ավելի վաղ ահմանափակումներն առնչվում էին նաև Տավուշի մարզին։