Արմինֆո. Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը փետրվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ է մտնում Հայաստանում, որն, այդպիսով, դառնում է 124-րդ մասնակից պետությունը: Այդ մասին Twitter-ի (X) իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին։
"Հայաստանի համարձակ որոշում, որը նպաստում է անպատժելիության դեմ պայքարին", - գրել է ֆրանսիացի դիվանագետը:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը 2023 թվականի հոկտեմբերի 3-ի նիստում վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը: Խորհրդարանի կողմից փաստաթղթի վավերացումից հետո այն ստորագրվել է երկրի նախագահի կողմից և ուժի մեջ է մտել ներպետական ընթացակարգերի ավարտից 60 օր անց: