Arminfo.info


 Հինգշաբթի, 1 Փետրվարի 2024 18:05
Նաիրա Բադալյան

Հայաստանում ստեղծվել է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով

Հայաստանում ստեղծվել է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով

Արմինֆո. Կառավարությունը փետրվարի 1-ի նիստում սահմանել է Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի աշխատակարգը և հիմնական խնդիրները:

Ինչպես հաղորդում է կառավարությանմամուլի ծառայությունը, արդյունքում՝ կուժեղացվի հսկողությունը թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության նկատմամբ, կբարձրանա անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը, ավելի օպերատիվ կդառնա կանխարգելման բնագավառում պետական լիազորված մարմինների կողմից իրականացվող համագործակցության համակարգումը, ինչպես նաև կապահովվի թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) շրջանառության նկատմամբ հսկողության և անօրինական շրջանառության դեմ պայքարում ՀՀ միջազգային պարտավորությունների կատարումը:

 

Ինչպես նշել է Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ներկայումս համաշխարհային մակարդակով երկրներն առերեսվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության նվազեցման հետ կապված մարտահրավերների հետ և Հայաստանը ևս անմասն չէ այդ գործընթացին։ «Հատկանշական է համարում այն, որ հատկապես վերջին տարիներին համացանցը կտրուկ փոխել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության աշխարհագրությունը՝ տրամադրելով ապօրինի գործողությունների նոր ուղիներ։ Այս համատեքստում Ներքին գործերի նախարարությունն ակտիվորեն ներգրավված է թմրամիջոցների առցանց շրջանառության դեմ պայքարում՝ ուժեղացված տեխնոլոգիական կարողությունների, հետախուզական տեղեկատվության փոխանակման և միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով։ Նախորդ տարի նախարարությունը միացել է սինթետիկ թմրամիջոցների սպառնալիքներին ուղղված համաշխարհային կոալիցիային, որը նոր շունչ կհաղորդի և կնպաստի երկրների միջև համագործակցության խորացմանը, տվյալների, փորձառության փոխանակմանը»,-ասել է ՆԳ նախարարը։

 

Ըստ Վահե Ղազարյանի՝ ոստիկանության բարեփոխման շրջանակում փոփոխություններ են տեղի ունենում նաև քրեական ոստիկանությունում, որը թույլ կտա էլ ավելի հզորացնել կարողություններն այս ոլորտում. «Ինչպես տեղյակ եք, անցած տարի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի՝գրանցելով նկատելի արդյունքներ, սակայն շրջանառության ծավալները դեռևս զգալի են, ուստի այսօր առավել, քան երբևէ, ոչ միայն միջազգային, այլև ներպետական մակարդակում կարևոր է ապահովել միջգերատեսչական սերտ և արդյունավետ համագործակցությունը»:

ՆԳ նախարարը նշել է նաև, որ այս ոլորտում իրավական առումով 2003 թ. նմանատիպ հանձնաժողով ձևավորված է եղել, սակայն տարիներ շարունակ չի երաշխավորել դրա պրակտիկ, ինչպես նաև կայուն գործունեությունը, ինչն ակնհայտորեն համահունչ չի կարող լինել ժամանակակից իրավիճակին, մարտահրավերներին, պրակտիկ աշխատանքի օպերատիվությանը։ «Հաշվի առնելով նշվածը և ի կատարումը վարչապետի հանձնարարականի՝ ներկայացված նախագծով առաջարկվում է Ներքին գործերի նախարարության գլխավորությամբ ստեղծել միջգերատեսչական աշխատանքային լիովին նոր հանձնաժողով: Կարևոր է նաև այն, հանձնաժողովը ոչ միայն կենտրոնանալու է հանրային անվտանգության հարցերի, ընդհանուր շրջանառության պատկերի, ապօրինի շրջանառության կանխարգելման միջոցառումների վրա, այլ նաև թիրախում է պահելու հանրային առողջապահության հետ փոխկապակցված հարցերը»,-ասել է Վահե Ղազարյանը:

 

Կարևորելով ընդունված որոշումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում տարբեր մարմինների աշխատանքները միշտ չէ, որ սինխրոնիզացվում են: Ըստ վարչապետի՝ խնդիրն այստեղ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ ավելի համակարգված և միջգերատեսչական մակարդում պայքար ծավալելն է: Կառավարության ղեկավարի դիտարկմամբ՝ պրոբլեմը ծավալվում է մեծ տեմպերով, և կարիք կա արձանագրելու նաև ցուցանիշները: Վարչապետը նշել է նաև, որ հանձնաժողովի ստեղծումը վկայում է խնդրի ծավալների մեծացման մասին, թեև թվերի մեծացումը կարող է վկայել նաև պայքարի արդյունքների մասին: «Շրջանառության մի հսկա մասը տեղի է ունենում սոցիալական ցանցերով, և, իհարկե, մենք դեպքեր ունենք, երբ սոցիալական ցանցերով տեղի ունեցող հանցագործությունները բացահայտել ենք՝ ինչ-որ շղթաներ, հանցավոր խմբեր և այլն, բայց մենք այստեղ շատ լուրջ համակարգման խնդիր ունենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետը նշել է, որ խնդրի ծավալներն ակնհայտորեն մեծ են, տոննայով թմրամիջոցների բացահայտման դեպքեր են գրանցվում: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը ընդգծել է նաև շնագիտական ծառայությունների զարգացման, միջգերատեսչական համագործակցության կարևորությունը. «Այս առումով պետք է շատ ուշադիր լինենք և հետևողական պայքար մղենք սրա դեմ: Պրոբլեմի ծավալներն ակնհայտ մեծ են: Մենք արդեն քանի՞ դեպք ունենք, որ տոննայով կամ հարյուրավոր կիլոգրամներով դեպքեր ենք բացահայտում: Սա ազդակ է, որ պետք է փոխենք մեր մեթոդները, հին մեթոդներով կարող է մեր կողքով անցնեն, մենք գլխի չընկնենք, թե ինչ է կատարվում»:

 

Նիկոլ Փաշինյանը ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանից հետաքրքրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ընթացքից: Արգիշտի Քյարամյանը ներկայացրել է թմրաշրջանառության դեմ պայքարի՝ 2022-2023 թթ. վիճակագրությունը: Ըստ այդմ՝ 4025 քրեական վարույթ է նախաձեռնվել, վարույթներով մեղադրանք է ներկայացվել 1063 անձի, որից 287 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: 2023 թվականի ընթացքում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերով քննված քրեական վարույթներից 1105-ի նախաքննությունն ավարտվել է, և 1307 անձի վերաբերյալ գործերն ուղարկվել են դատարան:

 

«Մենք առանձին վիճակագրության ունենք նաև թմրամիջոցների մաքսանենգության դեպքերով: 106 վարույթ էլ այս դեպքերով է ավարտվել, և 116 անձի վերաբերյալ քրեական գործերը գնացել են դատարան: Եթե ընդհանրացնենք, 2023-ին թմրանյութերի ապօրինի շրջանառության և թմրամիջոցների մաքսանենգության դեպքերով ընդհանուր 1423 անձի վերաբերյալ քրեական գործ է ուղարկվել դատարան: Ես նաև ուզում եմ առանձնահատուկ նշել, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը վերջին շրջանում բավականին բարդացել է՝ հաշվի առնելով, որ մեխանիզմները սկսել են փոխվել: Իրավապահ համակարգին քաջ հայտնի նախկին մեխանիզմները, ավելի պատկերավոր ասեմ՝ փողը տվեցին, թմրանյութը վերցրեցին, և օպերատիվ մարմինը գնաց բռնեց՝ այլևս գրեթե գոյություն չունի: Հիմնականում մեխանիզմը տեղափոխվել է տարբեր խանութ-հարթակներ, ինտերնետ հավելվածների միջոցով են իրականացնում առքուվաճառքը: Եվ իրավապահ համակարգն էլ, բնականաբար, ինչպես ցանկացած հանցագործության որակական աճի դեպքում կամաց-կամաց սկսում է ադապտացվել և փոխում է իր աշխատանքի մեթոդիկան: Կարծում եմ, մեր գնահատմամբ այս պահին իրավապահ համակարգը հենց այդ փուլում է, նոր մեթոդիկայի մշակման փուլում»,-ասել է Արգիշտի Քյարամյանը:

 

ՔԿ նախագահը նշել է, որ անցած տարի ոստիկանության և դատախազության գործընկերների հետ սերտ համագործակցության արդյունքում կարողացել են մի մեծ հանցավոր խումբ բացահայտել. «Մենք անցած տարվա ընթացքում 150-ից ավելի թելեգրամյան հարթակներ ենք բացահայտել, մեր գործընկերների հետ համատեղ 8 սենյակ-լաբորատորիաներ բացահայտել։ Շատ կարևոր հանգամանք կա, որ մենք սկսել ենք նաև փողերի լվացման համատեքստում դիտարկել թմրանյութերի ապօրինի շրջանառությունը: Անցած տարվա ընթացքում մեղադրանքով մեղսագրվել է 5,1 միլիարդից ավելի փողերի լվացում, 3,6 միլիարդի մասով գնացել է դատարան։ Եվ շատ կարևոր մի հանգամանք էլ եմ ուզում նշել՝ քննչական ճանապարհով անցած տարի 30 թելեգրամյան հարթակ է փակվել, որոնց մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ»:

 

Արձագանքելով՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ներկայացրել է համացանցի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքերի վերաբերյալ վիճակագրությունը. «2023 թվականին համացանցի միջոցով արձանագրվել է 489 դեպք, որից 128-ը՝ իրացման, իսկ 361-ը՝ թմրամիջոցի ձեռքբերման դեպք: Դա բավականին մեծ արդյունք է և համեմատած 2022- հետ՝ բավականին լավ ցուցանիշներ ենք ապահովել»:

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ իր հերթին նշել է, որ մաքսային մարմնի կողմից հայտնաբերվող թմրանյութերի 60-80 տոկոսը փոստային առաքանիներով է գալիս, այսինքն՝ հոսքն էապես տեղափոխվել է փոստային առաքանիներ, և այս պահին աշխատանքներ են իրականացվում նաև այդ ուղղությամբ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Հարկայինները ստուգում են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններըՀարկայինները ստուգում են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունները
ԿԸՀ-ը համաձայնություն է տվել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդմանըԿԸՀ-ը համաձայնություն է տվել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդմանը
Փաշինյան․ Իշխանությունը կիրացնի գյումրեցիների  մանդատն  արտահերթ ընտրություններ անցկացնելու համարՓաշինյան․ Իշխանությունը կիրացնի գյումրեցիների  մանդատն  արտահերթ ընտրություններ անցկացնելու համար
Փաշինյանը խոստացել է Փաշինյանը խոստացել է "ջախջախել" ընտրակաշառքի հետ կապված քաղաքական ուժերին
Գերմանիան ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցել է 16 ձյունագնացԳերմանիան ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցել է 16 ձյունագնաց
Վարչապետ․ Շատ կարևոր է չկորցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի դինամիկանՎարչապետ․ Շատ կարևոր է չկորցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի դինամիկան
Փաստաբան․ ԿԸՀ-ը բավարարել է Դավիթ Ղազինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու մասին Գլխավոր դատախազության միջնորդությունըՓաստաբան․ ԿԸՀ-ը բավարարել է Դավիթ Ղազինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու մասին Գլխավոր դատախազության միջնորդությունը
Փաշինյան․ Ընդդիմության բոլոր ձայների 70%-ն ստացվել է փողի դիմաց, և այս խնդիրը պետք է լուծում ստանաՓաշինյան․ Ընդդիմության բոլոր ձայների 70%-ն ստացվել է փողի դիմաց, և այս խնդիրը պետք է լուծում ստանա
Քոչարյանի փաստաբանն իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները կապել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների հետՔոչարյանի փաստաբանն իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները կապել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների հետ
Լայպցիգի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԼայպցիգի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Փաշինյանի զինակիցը պատմել է ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակմանն ուղղված իշխանությունների օրենսդրական նախաձեռնության մասինՓաշինյանի զինակիցը պատմել է ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակմանն ուղղված իշխանությունների օրենսդրական նախաձեռնության մասին
Հայաստանում մեկնարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունըՀայաստանում մեկնարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը
Freedom Broker Armenia-ն շարունակում է աջակցել Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաջողությանը Freedom Broker Armenia-ն շարունակում է աջակցել Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաջողությանը
Հայաստանում անմեղսունակության վիճակում հանցագործություն կատարած անձանց նկատմամբ կարող է կիրառվել բժշկական-հարկադիր վարույթՀայաստանում անմեղսունակության վիճակում հանցագործություն կատարած անձանց նկատմամբ կարող է կիրառվել բժշկական-հարկադիր վարույթ
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողներըՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Հայաստանի կառավարությունը նոր կարգավորումներ է առաջարկել քրեակատարողական ծառայության համակարգում Հայաստանի կառավարությունը նոր կարգավորումներ է առաջարկել քրեակատարողական ծառայության համակարգում 
ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջվածՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված
Փաստաբան. ԿԸՀ-ն քննարկում է Դավիթ Կազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը մի ձայնագրության հիման վրա, որը նրա հետ ուղղակի կապ չունիՓաստաբան. ԿԸՀ-ն քննարկում է Դավիթ Կազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը մի ձայնագրության հիման վրա, որը նրա հետ ուղղակի կապ չունի
ՀՀ դատախազությունը մի շարք խախտումներ է հայտնաբերել «Արարատցեմենտ» ընկերության 457,79 հա մակերեսով հողամասի վարձակալության իրավունքի պետական գրանցման գործընթացումՀՀ դատախազությունը մի շարք խախտումներ է հայտնաբերել «Արարատցեմենտ» ընկերության 457,79 հա մակերեսով հողամասի վարձակալության իրավունքի պետական գրանցման գործընթացում
Ամստերդամ. Ասել, թե Հայաստանում ընտրությունները «կեղծված» էին, կնշանակի ոչինչ չասելԱմստերդամ. Ասել, թե Հայաստանում ընտրությունները «կեղծված» էին, կնշանակի ոչինչ չասել
«Ժառանգություն». Հայաստանի ընդդիմությանը կոչ է արվում հանդես գալ միասնական ճակատով և թույլ չտալ Հայաստանի իշխանությունների հերթական քայլերը Հայրենիքը հանձնելու ուղղությամբ«Ժառանգություն». Հայաստանի ընդդիմությանը կոչ է արվում հանդես գալ միասնական ճակատով և թույլ չտալ Հայաստանի իշխանությունների հերթական քայլերը Հայրենիքը հանձնելու ուղղությամբ
Հայաստանում կհայտնվի ևս մեկ տոնական օր՝ ՆավասարդըՀայաստանում կհայտնվի ևս մեկ տոնական օր՝ Նավասարդը
«Ապրելու երկիր». Հայաստանի իշխանությունները մտադիր են օրենսդրորեն սահմանափակել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքները«Ապրելու երկիր». Հայաստանի իշխանությունները մտադիր են օրենսդրորեն սահմանափակել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքները
Հայ փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 7-ամյա աղջկա մարմինը, նրա 13-ամյա քրոջ որոնումները շարունակվում ենՀայ փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 7-ամյա աղջկա մարմինը, նրա 13-ամյա քրոջ որոնումները շարունակվում են
ՌԴ դեսպանը մասնակցել է Պուշկինի ծննդյան 227-ամյակին նվիրված միջոցառմանըՌԴ դեսպանը մասնակցել է Պուշկինի ծննդյան 227-ամյակին նվիրված միջոցառմանը
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Կիպրոսի համալսարանները Հայաստանի քաղաքացիներին կրթաթոշակներ են առաջարկում 2027-2028 ուսումնական տարվա համար՝ բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրերով սովորելու նպատակով. ԿԳՄՍՆԿիպրոսի համալսարանները Հայաստանի քաղաքացիներին կրթաթոշակներ են առաջարկում 2027-2028 ուսումնական տարվա համար՝ բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրերով սովորելու նպատակով. ԿԳՄՍՆ
Հայաստանն ու Գանան երկկողմ հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամություն են հայտնելՀայաստանն ու Գանան երկկողմ հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամություն են հայտնել
GRECO-ն բարձր է գնահատել Հայաստանի կողմից ՆԳՆ համակարգում հակակոռուպցիոն հանձնարարականների կատարումըGRECO-ն բարձր է գնահատել Հայաստանի կողմից ՆԳՆ համակարգում հակակոռուպցիոն հանձնարարականների կատարումը
Գլխավոր դատախազության դիմումը ԿԸՀ-ին օդանավակայանում Գլխավոր դատախազության դիմումը ԿԸՀ-ին օդանավակայանում "ապօրինության" շարունակությունն է. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ
Հայ դպրոցականները 8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալ են նվաճել Կիրառական կենսաբանության 6-րդ միջազգային օլիմպիադայումՀայ դպրոցականները 8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալ են նվաճել Կիրառական կենսաբանության 6-րդ միջազգային օլիմպիադայում
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է նոր օրինագիծ, որը կոչված է բացառելու խցանումների առաջացումը ՃՏՊ-ներից հետոԵրևանի քաղաքապետարանը ներկայացրել է նոր օրինագիծ, որը կոչված է բացառելու խցանումների առաջացումը ՃՏՊ-ներից հետո
ՇՀԿ գլխավոր քարտուղար․ Հայաստանը հաջողություններ է արձանագրում հասարակական կյանքի բոլոր ոլորտների կատարելագործման և արդիականացման, տնտեսական զարգացման բարձր տեմպերի ապահովման ու միջազգային հեղինակության ամրապնդման գործումՇՀԿ գլխավոր քարտուղար․ Հայաստանը հաջողություններ է արձանագրում հասարակական կյանքի բոլոր ոլորտների կատարելագործման և արդիականացման, տնտեսական զարգացման բարձր տեմպերի ապահովման ու միջազգային հեղինակության ամրապնդման գործում
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
Քաղաքագետ․ Մինչ Փաշինյանը վստահեցնում է Ադրբեջանի հետ խաղաղության մասին, Բաքվում շարունակում են առաջ տանել Հայաստանի տարածքներն ադրբեջանցիներով բնակեցնելու նախագիծըՔաղաքագետ․ Մինչ Փաշինյանը վստահեցնում է Ադրբեջանի հետ խաղաղության մասին, Բաքվում շարունակում են առաջ տանել Հայաստանի տարածքներն ադրբեջանցիներով բնակեցնելու նախագիծը
Հայաստանում կստեղծվի դատական նիստերը հեռավար ձևաչափով անցկացնելու հնարավորությունՀայաստանում կստեղծվի դատական նիստերը հեռավար ձևաչափով անցկացնելու հնարավորություն
Մոսկվան և Անկարան քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՄոսկվան և Անկարան քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
Հայաստանում կփոխվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված քաղաքացիների վարորդական իրավունքի վերականգնման մոդելը. օրենքի նախագիծՀայաստանում կփոխվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված քաղաքացիների վարորդական իրավունքի վերականգնման մոդելը. օրենքի նախագիծ
Հայաստանում առաջարկվել է փոփոխություններ կատարել շահումով խաղերի մասին օրենքում, որոնք նախատեսում են դրանց մասնակցության սահմանափակումներ քաղաքացիների մի շարք խմբերի համարՀայաստանում առաջարկվել է փոփոխություններ կատարել շահումով խաղերի մասին օրենքում, որոնք նախատեսում են դրանց մասնակցության սահմանափակումներ քաղաքացիների մի շարք խմբերի համար
Հայաստանի պաշտպանության նախարարը Փարիզում բանակցություններ է վարել Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարարի հետՀայաստանի պաշտպանության նախարարը Փարիզում բանակցություններ է վարել Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարարի հետ
Իտալիայի վարչապետ․ Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորումը կայունության և բարգավաճման կարևոր հնարավորություն է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համարԻտալիայի վարչապետ․ Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորումը կայունության և բարգավաճման կարևոր հնարավորություն է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար
Կարապետյան․ Փաշինյանի կուսակցությունը բավարար թվով մանդատներ չունի Հայաստանում սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար, նույնիսկ՝ այսքան կեղծիքներից հետոԿարապետյան․ Փաշինյանի կուսակցությունը բավարար թվով մանդատներ չունի Հայաստանում սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար, նույնիսկ՝ այսքան կեղծիքներից հետո
Փաշինյան. Հայաստանի Հանրապետության լեգիտիմ իրավունքն է 9-րդ գումարման ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված ընդդիմությանը հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից զրկելըՓաշինյան. Հայաստանի Հանրապետության լեգիտիմ իրավունքն է 9-րդ գումարման ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված ընդդիմությանը հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից զրկելը
«Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին«Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը կարծում է, որ Փաշինյանն իրականում վերընտրվել է չորրորդ ժամկետի համարՀայաստանի խորհրդարանի փոխխոսնակը կարծում է, որ Փաշինյանն իրականում վերընտրվել է չորրորդ ժամկետի համար
Երևանում երկրորդ անգամ կանցկացվի «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան»Երևանում երկրորդ անգամ կանցկացվի «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան»
Քաղաքագետ․ ԱՄՆ-ի գեոտնտեսական ակտիվությունը Հայաստանում ռեսուրսային գաղութացման բնույթ է ստանումՔաղաքագետ․ ԱՄՆ-ի գեոտնտեսական ակտիվությունը Հայաստանում ռեսուրսային գաղութացման բնույթ է ստանում
ՀՀԿ փոխնախագահ․ Փաշինյանը, չհասնելով ցանկալի արդյունքին, ուղիղ եթերում գողացավ ԲՀԿ-ի մանդատներըՀՀԿ փոխնախագահ․ Փաշինյանը, չհասնելով ցանկալի արդյունքին, ուղիղ եթերում գողացավ ԲՀԿ-ի մանդատները
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankՄինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Հայաստանում ընտրություններին մասնակցելու համար ցանկանում են սահմանել բնակության ցենզ. ԱԺ պատգամավորՀայաստանում ընտրություններին մասնակցելու համար ցանկանում են սահմանել բնակության ցենզ. ԱԺ պատգամավոր
ՀՀ փոխվարչապետ. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային խնդիրների լուծման համար արդեն ծախսվել է շուրջ 48 միլիարդ դրամՀՀ փոխվարչապետ. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային խնդիրների լուծման համար արդեն ծախսվել է շուրջ 48 միլիարդ դրամ
Բրյունո Դելբոնելը՝ 23-րդ «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրԲրյունո Դելբոնելը՝ 23-րդ «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուր
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀ ԱԳՆԽ 52-րդ նստաշրջանինՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀ ԱԳՆԽ 52-րդ նստաշրջանին
«Հայաստան» դաշինք. Նույնիսկ կալանավորման սպառնալիքի ներքո Ռոբերտ Քոչարյանը վերադարձավ երկիր«Հայաստան» դաշինք. Նույնիսկ կալանավորման սպառնալիքի ներքո Ռոբերտ Քոչարյանը վերադարձավ երկիր
Հայաստանն ու Հունաստանը դիտարկել են խորհրդարանական հարթությունում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Հունաստանը դիտարկել են խորհրդարանական հարթությունում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Կարծիք. Հայաստանը մտնում է ոչ թե խաղաղության, այլ մրցակցող լոգիստիկ ռեժիմների դարաշրջանԿարծիք. Հայաստանը մտնում է ոչ թե խաղաղության, այլ մրցակցող լոգիստիկ ռեժիմների դարաշրջան
«Ականատեսը» կասկածի տակ է դրել ԿԸՀ-ի պնդումներն առ այն, որ երեք տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա«Ականատեսը» կասկածի տակ է դրել ԿԸՀ-ի պնդումներն առ այն, որ երեք տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա
ՀՅԴ․ Հաջիևի Հայաստան այցի արդյունքը կլինի ՀՀ վարչապետի կողմից Ադրբեջանի հերթական պահանջների կատարումըՀՅԴ․ Հաջիևի Հայաստան այցի արդյունքը կլինի ՀՀ վարչապետի կողմից Ադրբեջանի հերթական պահանջների կատարումը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխանՌուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխան
Հայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՀայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններովԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններով