Արմինֆո. 2020-2022թթ. հակամարտության սրացումների հետևանքով Հայաստանից 303 անձ դեռևս անհայտ կորած է համարվում: Այդ մասին ասվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հաղորդագրությունում։
«2023 թվականի ընթացքում 62 ընտանիք դիմել է մեզ՝ իրենց անհայտ կորած հարազատների համար որոնման հայտեր բացելու նպատակով։ 12 ընտանիք պարզել է հարազատների ճակատագրերը։
Համաձայն ընտանիքների կողմից ստացված դիմումների՝ 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության՝ 2020-2022թթ․ սրացումների հետևանքով», - ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Թուրքիայի հետ համատեղ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով անհետ կորած է համարվում 195 անձ, որոնցից 175-ը՝ զինծառայողներ, 20-ը՝ խաղաղ բնակիչներ։