Arminfo.info


 Ուրբաթ, 22 Մայիսի 2015 15:25

Մարիաննա Մկրտչյան

Երկիրը քանդեց Գորբաչովը, գյուղի հասարակ աշխատավորն ի՞նչ անի

Երկիրը քանդեց Գորբաչովը, գյուղի հասարակ աշխատավորն ի՞նչ անի

 

Գորիսի շրջանի Տեղ գյուղի բնակիչ, 84-ամյա Գառնիկ Ռուբենի Ղազարյանը կյանքի մեծ մասն աշխատել է որպես սովխոզի գլխավոր տնտեսագետ: Այսօր կենսաթոշակառուն հանդիսանում է գյուղի ամենահարգված բնակիչներից մեկը, տարբեր հարցերի շուրջ խորհուրդներով նրան հաճախ են դիմում, նույնիսկ հարևան գյուղերի բնակիչները:

 

«Այն բանից հետո, երբ 41-ին հորս տարան ռազմաճակատ, և ընտանիքի ավագ տղամարդը մնացի ես, դպրոցի մասին ստիպված էի մոռանալ: 4 տարով, չնայած, որ դպրոցում լավ էի սովորում:

 

Ստիպված էի մեծացնել կրտսեր եղբայրերիս ու քույլերիս, աշխատել տնտեսությունում, խոտ հնձել, կերակրել անասուններին, ցորեն աճեցնել: Հայրս պատերազմից վերադարձավ` հաշմանդամ, իսկ 57-ին վախճանվեց»,-իր պատմությունն է սկսում Գառնիկ Ռուբենիչը:

 

Երիտասարդին ոչ մի կերպ չէր հաջողվում ավարտել ուսումը, նույնիսկ պատերազմի ավարտից հետո, 21-ամյա պատանուն 9-րդ դասարանից բանակ տարան, խուլիգանական վարքի համար: «Շատ կռվարար էի: Ծառայեցի մոտ 4 տարի: Այն ժամանակ 3 տարի էին ծառայում, բայց մեզ զորակոչել էին ապրիլին, իսկ հետո այդ ժամկետը, չգիտես թե ինչու, չհաշվեցին: Հետո վերադարձա դպրոց, որտեղ հանդիպեցի մի առաջին և միակ սիրուն – ապագա կնոջս` Նորային: Վերջիվերջո ավարտեցինք դպրոցը և ամուսնացանք: Ունեցանք երկու որդի և երեք դուստր: Այսօր ունենք 11 թոռ, իսկ վերջերս ծնվեց առաջին ծոռը»,-ժպտում է տարեց մարդը:

 

Ամուսնությունը երիտասարդին խթան հանդիսացավ Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում սովորելու համար: Գառնիկ Ռուբենիչը համոզված է, որ իր սերնդին դասավանդել են Հայաստանի լավագույն դասախոսները, ինչպես նաև նրանում, որ հիմա նման դասախոսներ չկան: Ինստիտուտից հետո երիտասարդը վերադառնում է Տեղ և մի քանի տարի աշխատում որպես կոմբայնավարի օգնական: «Հետո եկավ նաև մարդամեջ մտնելու իմ ժամանակը, երկար տարիներ աշխատեցի որպես մեր սովխոզի գլխավոր տնտեսագետ: Վատ չէի աշխատում, բոլորն էլ գոհ էին, թե ղեկավարությունը, և թե գյուղացիները»,-պատմում է տարեց մարդը:

 

Գառնիկ Ռուբենիչի խոսքով, 3700 բնակիչ ունեցող Տեղ գյուղն այն ժամանակ Գորիսի շրջանի առաջին գյուղն էր: Սովխոզն ուներ 2300 հա մշակվող հող: Գյուղը ռազմաճակատ ուղարկեց 1100 մարդ, վերադարձավ միայն 450-ը: «Շատ դժվար էր հետպատերազմյան տարիներին, երկիրն ավերվել էր, իսկ գյուղի մասին խոսելն ավելորդ էր: Բայց մենք քրտնաջան աշխատում էիք և աստիճանաբար սկսեցինք մարդավարի ապրել»,-հպարտությամբ գլուխն է տարուբերում նախկին տնտեսագետը:

 

Մեծ հուզմունքով ու հարգանքով է Գառնիկ Ռուբենիչը հիշում «իսկական տղամարդուն» - սովխոզի նախագահ Ջհանգիրյանին, որի տնօրինութան ներքո աշխատել է 25 տարի: Տարեց մարդու հիշողություններում կենդանություն է առնում նաև այն նախագահի պատկերը, որը Տեղ գյուղը ղեկավարում էր մինչ Ջհանգիրյանը, որը երեք գյուղացիների բռնել տվեց «ընդամենը 3 կիլոգրամ ցորեն գողանալու համար»:

 

Ի տարբերություն նախորդ նախագահի, Ջհանգիրյանը, Գառնիկ Ռուբենիչի խոսքով, իր նախագահության տարիներին ոչ մի գյուղացու չի նեղացրել: Իսկ երբ նրան զեկուցում էին սովխոզի պահեստներից ցորենի գողության դեպքերի մասին, նա միայն արտասանում էր գլխավոր տնտեսագետի ականչի համար արդեն սովորական դարձած նախադասությունը - «տանում է, թող տանի, դրանից իրա ոտքե՞րն ավելի շատ կհոգնեն, թե՞ իմ»: «Դրա համար էլ նրա նախագահության տարիներին գյուղի կավե տներն աստիճանաբար վերածվեցին քարե ամուր տների: Ահա թե ինչ մարդ էր: Նրա օրոք մարդկանց աչքերը վերջապես բացվեցին»,-բացականչում է Գառնիկ Ռուբենիչը:

 

Այն հարցին, թե արդյո՞ք ինքը չի գտնում, որ տարիներ շարունակ տնտեսությունը քայքայող այդ «բարեգործությունն» էր, որ դարձավ ԽՍՀՄ փլուզման պատճառը, տարեց մարդը վստահորեն պատասխանում է. «Էհ, ջահել եք, ոչինչ չգիտեք: Երկիրը քանդեց Գորբաչովը, գյուղի սովորական աշատավորն ի՞նչ անի: Ենթադրենք, մի քիչ ցորեն ու կարտոֆիլ էինք տուն բերում, և ինչ, դրանից պետք է այդ հսկայական երկիրը քանդվե՞ր»...

 

Ղարաբաղյան պատերազմը Տեղ գյուղից խլեց 37 կյանք: Իսկ երբ, 23 տարի առաջ, գյուղի ինքնապաշտպանության ուժերը գրավեցին այն կետը, որտեղից գյուղի վրա մի քանի տարի շարունակ արկեր էին թափվում, գտան մի քարտեզ, որտեղ պատկերված էին իրենց տները, բայց արդեն ադրբեջանական անուններով: «Նրանք իրար մեջ արդեն բաժանել էին մեր տները, բնական է, այն տները, որոնք դեռ չէին հասցրել կործանել»,-հիշում է տարեց մարդը:

 

Նրա խոսքով, գյուղացիներն ադրբեջանցիների հետ երբեք խառը չեն ապրել, Տեղում նրանք չէին ապրում: Բայց գյուղի հողերը սահամանակից էին Ադրբեջանի Նովրուզլարեմ, Սաբուխոմ, Ջավախուրոմ գյուղերի հետ: «Մենք լավ հարևաններ էինք, միշտ խաղաղ էինք ապրում, միմյանց վնաս չէինք պատճառում: Ասեմ այսպես, նրանք միշտ էլ մեզնից վախենում էին, չնայած լավ հարաբերություններին, հիշելով, թե ինչպես 1918 թվականի պատերազմում, հեղափոխությունից հետո, տեղցիները թալանեցին ու հրդեհեցին իրենց գյուղերը: Ի դեպ, նրանք էլ հետ չմնացին: Հայրս պատմում էր, որ այդ տարիներին մենք ապաստան տվեցինք մի քանի հարյուր փախսականի, Բերդաձորից, օգնեցինք ինչպես կարողացանք»,-պատմում է գյուղացին:

 

«Չեմ կարծում, որ աչքովս կտեսնեմ մեր ժողովուրդների հաշտությունը, գուցե ձեր բախտն ավելի շա՞տ կբերի: Չնայած, շատ կուզենայի: Չափից շատ արյուն թափվեց, 90-ականներին աչքս չափից դուրս շատ կործանված օջախներ ու ճակատագրեր տեսավ: Չեմ ուզում այդ ամենը կրկին տեսնել: Մենք պետք է հասկանանք, որ նրանց չենք կարող լուսին տեղափոխել, դրա համար էլ բոլոր հարցերը պետք է լուծվեն խղճով, տղամարդավարի, այլ ոչ թե հեռուստատեսային ստերով: Մեզ անհրաժեշտ է խաղաղություն և համաձայնություն, 1918 և 90-ական թվականների կրկնությունը հայերի շահերից չի բխում, հաստատ, ու ոչ էլ՝ ադրբեջանցիների շահերից»,-համոզված է տարեց մարդը:

 

«Մենք, ծերերս, կորցնելու բան չունենք, շուտով էն աշխարհն ենք գնալու, խաղաղության մասին թող ջահելները մտածեն, նոր սերունդը: Մենք մեր գործն արդեն արել ենք, պաշտպանել ենք գյուղը, մեր տները: Մեր երեխաներին ու թոռներին զարգանալու հնարավորություն ենք տվել: Սա է կարևորը: Մենք պետք է չմոռանանք մեր սխալները, մեր հակառակորդների սխալները: Հիշենք ու երբեք չկրկնենք, ես միշտ դա ասում եմ նրանց, ում համարում եմ իմ կյանքի գլխավոր ձեռքբերումն ու իմաստը՝ իմ երեխաներին, թոռներին, իսկ հիմա արդեն – նաև ծոռներին»,-եզրափակում է մեր զրույցը Գառնիկ Ռուբենի Ղազարյանը:

 

Ծանոթություն. Նյութը պատրաստվել է International Alertի աջակցությամբ EPNK «Չլսված ձայներ» նախագծի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրոպական միությունը: Բովանդակությունը լրագրողների պարտականությունն է և անպայման չէ, որ արտացոլի կազմակերպության, International Alertի, ЕPNKի և մեր դոնորների տեսակետը: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Դեսպան․ Կանադան բարձր է գնահատում Հայաստանի շարունակական ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանըԴեսպան․ Կանադան բարձր է գնահատում Հայաստանի շարունակական ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը
Արցախի նախկին պետնախարար․ ի՞նչ ճակատագրի են արժանանալու 11 000 արցախցի ընտանիքները, եթե կառավարությունը չի նախատեսում նրանց էլ ապահովել բնակարաններովԱրցախի նախկին պետնախարար․ ի՞նչ ճակատագրի են արժանանալու 11 000 արցախցի ընտանիքները, եթե կառավարությունը չի նախատեսում նրանց էլ ապահովել բնակարաններով
Անի Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալԱնի Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ
Կորեայի Հանրապետության վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ ՓաշինյանինԿորեայի Հանրապետության վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Վանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարՎանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար
Վերացվել է «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքըՎերացվել է «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը
Սամվել Կարապետյան. Փաշինյանի հետագա պաշտոնավարումը կարող է հանգեցնել տարածքային նոր կորուստներիՍամվել Կարապետյան. Փաշինյանի հետագա պաշտոնավարումը կարող է հանգեցնել տարածքային նոր կորուստների
ԿԸՀ-ը հաստատել է սույն թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցըԿԸՀ-ը հաստատել է սույն թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը
ՊՆ-ը և ՔԿ-ն հերքել են հակագազերով զինվորների վազքի մասին լուրերը, որի ժամանակ Ճամբարակում բեռնատարը վրաերթի է ենթարկել նրանցՊՆ-ը և ՔԿ-ն հերքել են հակագազերով զինվորների վազքի մասին լուրերը, որի ժամանակ Ճամբարակում բեռնատարը վրաերթի է ենթարկել նրանց
Վրաստանի վարչապետը և Թուրքիայի դեսպանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության ապահովման հարցերըՎրաստանի վարչապետը և Թուրքիայի դեսպանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության ապահովման հարցերը
Սամվել Կարապետյան․ Սամվել Կարապետյան․ "Քաղաքացիական պայմանագիրն" ուժ չունի, բայց նրանք ուժ են ցուցադրում
Հայաստանի նախագահը հրաժեշտ է տվել Հնդկաստանի դեսպանինՀայաստանի նախագահը հրաժեշտ է տվել Հնդկաստանի դեսպանին
Փաշինյանն արժանացել է Հեսսեյան խաղաղության մրցանակիՓաշինյանն արժանացել է Հեսսեյան խաղաղության մրցանակի
Աշոտյան․ Ռեժիմը քաղաքական ընդդիմախոսների դեմ օգտագործում է հնարավոր բոլոր լծակները, այդ թվում՝ ապօրինի գույքի բռնագանձումըԱշոտյան․ Ռեժիմը քաղաքական ընդդիմախոսների դեմ օգտագործում է հնարավոր բոլոր լծակները, այդ թվում՝ ապօրինի գույքի բռնագանձումը
Դատարանը ՀՀ երրորդ նախագահին թույլատրել է չմասնակցել դատական նիստերինԴատարանը ՀՀ երրորդ նախագահին թույլատրել է չմասնակցել դատական նիստերին
Կառավարող խմբակցությունը տապալել է Կառավարող խմբակցությունը տապալել է "Ուժեղ Հայաստան" դաշինքից ԱԺ հանձնաժողովների նախագահների ընտրությունը
Վարչապետ. ներկայումս Հայաստանն ու ԱՄՆ-ը բանակցություններ են վարում ընկերություն հիմնելու շուրջ, որը կզբաղվի TRIPP նախագծի իրականացմամբՎարչապետ. ներկայումս Հայաստանն ու ԱՄՆ-ը բանակցություններ են վարում ընկերություն հիմնելու շուրջ, որը կզբաղվի TRIPP նախագծի իրականացմամբ
Սամվել Կարապետյանն ազգային խայտառակություն է որակել Հայոց եկեղեցու շուրջ այսօրվա իրավիճակըՍամվել Կարապետյանն ազգային խայտառակություն է որակել Հայոց եկեղեցու շուրջ այսօրվա իրավիճակը
Փաշինյան. Հայաստանի իշխանությունները լուրջ մտահոգություն են հայտնում իրանա-ամերիկյան դիմակայության զարգացման առնչությամբՓաշինյան. Հայաստանի իշխանությունները լուրջ մտահոգություն են հայտնում իրանա-ամերիկյան դիմակայության զարգացման առնչությամբ
Փաշինյան. Հայաստանի իշխանությունները լուրջ մտահոգություն են հայտնում իրանա-ամերիկյան հակամարտության զարգացման վերաբերյալՓաշինյան. Հայաստանի իշխանությունները լուրջ մտահոգություն են հայտնում իրանա-ամերիկյան հակամարտության զարգացման վերաբերյալ
Սամվել Կարապետյան. Ես հարգանք եմ վայելում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, ինչի մասին են վկայում նաև ընտրությունների արդյունքներըՍամվել Կարապետյան. Ես հարգանք եմ վայելում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, ինչի մասին են վկայում նաև ընտրությունների արդյունքները
"Ուժեղ Հայաստանի" առաջնորդ. հողեր հանձնելով և hանրապետություններ հռչակելով ՝ կհասնենք մինչեւ Լոռի ու կկանգնենք
Հայաստանի խորհրդարանը շուտով կսկսի բարեկամության խմբեր ձևավորել, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի հետ։Հայաստանի խորհրդարանը շուտով կսկսի բարեկամության խմբեր ձևավորել, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի հետ։
Փաշինյան. ԵԱՏՄ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ պետք է դիտարկել ոչ թե որպես պահանջ, այլ որպես բարեկամական ժեստՓաշինյան. ԵԱՏՄ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ պետք է դիտարկել ոչ թե որպես պահանջ, այլ որպես բարեկամական ժեստ
Շիրակի «Պատվո բլուր» հուշարձանի ստորոտում ծաղիկներ դրվեցին՝ նշելով դրա ստեղծման 170-ամյակըՇիրակի «Պատվո բլուր» հուշարձանի ստորոտում ծաղիկներ դրվեցին՝ նշելով դրա ստեղծման 170-ամյակը
Արմեն Աշոտյանից կբռնագանձվի երեք գույք և մոտավորապես 385 միլիոն դրամԱրմեն Աշոտյանից կբռնագանձվի երեք գույք և մոտավորապես 385 միլիոն դրամ
«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ հեծանվային մրցավազքը կանցկացվի Հայաստանում«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ հեծանվային մրցավազքը կանցկացվի Հայաստանում
Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ճամբարակում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զինծառայողի մահվան դեպքի առթիվ։Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ճամբարակում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զինծառայողի մահվան դեպքի առթիվ։
Արդշինբանկի մոբայլ հավելվածում այժմ հնարավոր է ընտրել կենսաթոշակային ֆոնդըԱրդշինբանկի մոբայլ հավելվածում այժմ հնարավոր է ընտրել կենսաթոշակային ֆոնդը
«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը դարձել է պաշտոնական, և հիմա խոսքը Չորրորդ Հանրապետություն ստեղծելու մասին է՝ Նիկոլ Փաշինյան«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը դարձել է պաշտոնական, և հիմա խոսքը Չորրորդ Հանրապետություն ստեղծելու մասին է՝ Նիկոլ Փաշինյան
Փաստաբան. 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հռչակագրի կատարողը պետք է փտի բանտում։Փաստաբան. 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հռչակագրի կատարողը պետք է փտի բանտում։
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հերքել է ռուսական կողմից Վերին Լարսի անցակետի զանգվածային հատման մասին տեղեկություններըՎրաստանի Ներքին գործերի նախարարությունը հերքել է ռուսական կողմից Վերին Լարսի անցակետի զանգվածային հատման մասին տեղեկությունները
Հայաստանի Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հանձնաժողովների նախագահների ընտրության գաղտնի քվեարկությունըՀայաստանի Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հանձնաժողովների նախագահների ընտրության գաղտնի քվեարկությունը
Համայնքների համախմբման գործընթացը կշարունակվի ՀայաստանումՀամայնքների համախմբման գործընթացը կշարունակվի Հայաստանում
Հայաստանը կունենա նոր տոն՝ Պետական ծառայողի օրՀայաստանը կունենա նոր տոն՝ Պետական ծառայողի օր
Հայաստանում կներդրվի բարձրագույն կրթության եռաստիճան համակարգՀայաստանում կներդրվի բարձրագույն կրթության եռաստիճան համակարգ
Գազայի հատվածի  երեխաները բուժում կստանան Հայաստանում։Գազայի հատվածի երեխաները բուժում կստանան Հայաստանում։
Հաագայում՝ Եվրոպոլում, բացվել է Հայաստանի կապի սպայի ներկայացուցչությունըՀաագայում՝ Եվրոպոլում, բացվել է Հայաստանի կապի սպայի ներկայացուցչությունը
Հայաստանի իշխանությունները չեն հրաժարվի Ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու իրենց փորձերից. կառավարության ծրագիրըՀայաստանի իշխանությունները չեն հրաժարվի Ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու իրենց փորձերից. կառավարության ծրագիրը
Տիեզերքից մինչև դպրոցաշինություն. ի՞նչ է ասում կառավարության հնգամյա ծրագիրը։Տիեզերքից մինչև դպրոցաշինություն. ի՞նչ է ասում կառավարության հնգամյա ծրագիրը։
Ճամբարակում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հայ զինծառայող է մահացելՃամբարակում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հայ զինծառայող է մահացել
ԱԺ փոխխոսնակը մեկնաբանել է ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպըԱԺ փոխխոսնակը մեկնաբանել է ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպը
ՀՀ վարչապետը հրաժեշտ է տվել Հնդկաստանի դեսպանինՀՀ վարչապետը հրաժեշտ է տվել Հնդկաստանի դեսպանին
Վարչապետ․ այսօր հայրենադարձման միտումներն ավելի վստահ են դառնում, այդ թվում՝ խաղաղության օրակարգի և հաստատված խաղաղության շնորհիվՎարչապետ․ այսօր հայրենադարձման միտումներն ավելի վստահ են դառնում, այդ թվում՝ խաղաղության օրակարգի և հաստատված խաղաղության շնորհիվ
"Միասնության թևեր". շարունակում ենք ընտրությունների արդյունքների բողոքարկման ոդիսականը. բողոք է ներկայացվել է Վճռաբեկ դատարան
Սեպտեմբերի 27-ին մի շարք համայնքներում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ․ ԿԸՀՍեպտեմբերի 27-ին մի շարք համայնքներում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ․ ԿԸՀ
"Ուժեղ Հայաստանը" լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ իր անհամաձայնությունը հայտնելով Դավիթ Ղազինյանին ձայնի իրավունքից զրկած փոխխոսնակի որոշմանը
Հայաստանը և Գերմանիան հանդես են եկել երկու երկրների միջև գործարար կապերի զարգացման օգտինՀայաստանը և Գերմանիան հանդես են եկել երկու երկրների միջև գործարար կապերի զարգացման օգտին
Հայաստանն ու Հնդկաստանը հստակեցրել են դիրքորոշումները համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանն ու Հնդկաստանը հստակեցրել են դիրքորոշումները համագործակցության օրակարգի վերաբերյալ
Դիլիջանում բացվել է տեքստիլ արվեստի եզակի միջազգային ցուցահանդեսԴիլիջանում բացվել է տեքստիլ արվեստի եզակի միջազգային ցուցահանդես
CCAF-ի համանախագահ․  Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար Սփյուռքի թուլացումը նշանակում է Հայաստանի թուլացումCCAF-ի համանախագահ․  Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար Սփյուռքի թուլացումը նշանակում է Հայաստանի թուլացում
ԱԺ ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվելԱԺ ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել
Նարեկ Կարապետյան. Հայաստանը պետք է լինի եվրոպական ստանդարտներով ապրող երկիր, բայց․․․Նարեկ Կարապետյան. Հայաստանը պետք է լինի եվրոպական ստանդարտներով ապրող երկիր, բայց․․․
Իշխան Սաղաթելյան. Հայաստանի չորրորդ հանրապետության ճարտարապետը Թուրքիան է, իսկ շինարարը՝ ԱդրբեջանըԻշխան Սաղաթելյան. Հայաստանի չորրորդ հանրապետության ճարտարապետը Թուրքիան է, իսկ շինարարը՝ Ադրբեջանը
Ավարտվել է Լոռու մարզում ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԱվարտվել է Լոռու մարզում ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը
Ընդդիմադիր․ ԵՄ հետ ոչ մի ինտեգրում գոյություն չունիԸնդդիմադիր․ ԵՄ հետ ոչ մի ինտեգրում գոյություն չունի
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՀայաստանի ԱԽ քարտուղարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
Քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ ի պաշտպանություն երկրի քաղբանտարկյալներիՔաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ ի պաշտպանություն երկրի քաղբանտարկյալների
Պատգամավոր. Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը ամրագրված է օրենքովՊատգամավոր. Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը ամրագրված է օրենքով
Ռուսաստանցի Դմիտրի Շիգաևը, ով ձերբակալվել էր Հայաստանում՝ ՌԴ հարցման հիման վրա, օգոստոսի 20-ին կազատվի «Արմավիր» ուղղիչ հիմնարկիցՌուսաստանցի Դմիտրի Շիգաևը, ով ձերբակալվել էր Հայաստանում՝ ՌԴ հարցման հիման վրա, օգոստոսի 20-ին կազատվի «Արմավիր» ուղղիչ հիմնարկից
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար