Արմինֆո.Հայ-ադրբեջանական սահմանին մեկնարկել է սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների հերթական նիստը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը տեղի է ունենում Իջևան-Ղազախ հատվածում: Նշվում է, որ Հայաստանն այսօր ադրբեջանական կողմին կփոխանցի հակառակորդի կողմից օկուպացված Արցախում ականապատ դաշտերի քարտեզները:
Նշենք, որ վերջին անգամ կողմերը հանդիպել են նախորդ տարվա նոյեմբերի 30-ին։ Հավելենք, որ ավելի վաղ ռուսական կողմը դժգոհել էր, որ Երևանն ու Բաքուն Մոսկվային չեն ներգրավում այդ գործընթացում, թեև սահմանի վերաբերյալ քարտեզներ կան միայն ՌԴ ԳՇ-ում։