Arminfo.info


 Չորեքշաբթի, 31 Հունվարի 2024 11:35
Մարիաննա Մկրտչյան

Վերջին մի քանի տարիներին Հայաստանը որոշել է քաղաքականապես և գործնականում ակտիվացնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը. Խավիեր Կոլոմինա

Վերջին մի քանի տարիներին Հայաստանը որոշել է քաղաքականապես և գործնականում ակտիվացնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը. Խավիեր Կոլոմինա

Արմինֆո. ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պնդում է, որ այդ ուղղությամբ կողմերի միջև մինչ այս պահը համաձայնեցված սկզբունքներն այս փուլում չպետք է փոխվեն։ Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։  

 

ՆԱՏՕ-ի պաշտոնյան, անդրադառնալով Երեւան իր վերջին այցին եւ բարձր մակարդակի հանդիպումներին, այն համարել է, ընդհանուր առմամբ, լավ եւ շատ էական։ «Մենք շատ գոհ ենք Հայաստանի հետ այսօր ունեցած երկկողմ հարաբերություններից։ Մեզ շատ ոգևորում են նաև այն որոշումները, որոնք Հայաստանն ընդունել է արտաքին և պաշտպանական քաղաքականության մեջ, այն տեղաշարժը, որը նրանք որոշել են իրականացնել։ Ես գիտեմ, որ դա դժվար իրագործելի որոշում է, և, հավանաբար, դրա իրագործումը երկար­ ժամանակ կպահանջի, բայց մենք, իհարկե, խրախուսում ենք մեր գործընկերներին մերձենալ մեզ հետ, և դա այն է, ինչ անում է Հայաստանը: Մենք նաև լայնորեն խոսեցինք տարածաշրջանում տիրող իրավիճակի և, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների մասին։ Մեր քաղաքականությունը շատ պարզ է. մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Մենք մեր գործընկերների միջև կողմ չենք բռնում, քանի դեռ տեղի չի ունեցել ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների և հիմնական տարրերի խախտում, որոնց մենք շատ կապված ենք։ Այսպիսով, ուղերձը շատ պարզ է. մենք կցանկանայինք, որ խաղաղ բանակցությունները հնարավորինս արագ վերսկսվեն։ Գիտենք, որ կան բանակցային տարբեր ձևաչափեր՝ երկկողմ ձևաչափը, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ձևաչափերը։ Մեզ համար ամենակարևորը վերջնական արդյունքն է, թե կա՞ արդյոք կայուն խաղաղություն, որովհետև դա շատ կարևոր կլինի Կովկասի կայունության համար», - ասել Է ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը:

 

Ճշտմանը, թե ինչ զարգացումներ կարելի է ակնկալել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացից՝ Ադրբեջանին հնչող ագրեսիվ և ապակառուցողական հայտարարությունների ֆոնին, Կոլոմինան խոստովանել է, որ Հայաստանի իշխանություններից շատ անհանգստություն է լսել, հատկապես, նախագահ Ալիևի հայտարարությունների վերաբերյալ։ «Մեզ համար, ինչպես ասացի, հարաբերությունների կարգավորումը, որը տանում է դեպի տևական խաղաղության, այսօր հիմնարար տարր է, և մենք կպայքարենք դրան համար, կաջակցենք այն ճանապարհին, որը կհանգեցնի երկու երկրների միջև նմանատիպ բան ստորագրելու: Մենք աջակցում ենք ԱՄՆ-ին, մենք աջակցում ենք Եվրամիությանը։ Ես այնտեղ էի (խմբ․ Հայաստանում) Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Այնպես որ, ես հնարավորություն ունեցա նրա հետ երկար զրուցելու, մենք նաև  աջակցում ենք բանակցությունների երկկողմ ձևաչափին։ Ի վերջո, երկու ազգերը պետք է որոշեն, թե ինչպես են նրանք առաջ շարժվելու, այնպես որ մենք կաջակցենք այն ամենին, ինչն ի վերջո կբերի խաղաղության: Մենք կարծում ենք, որ սկզբունքները, որոնք դրվել են գործընթացի հիմքում՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը, հիմնարար են։ Դա այն սկզբունքներից է, որը մեզ համար շատ կարևոր է։ Իհարկե, մենք կարծում ենք, որ այդ սկզբունքների հետ մեկտեղ սահմանների սահմանազատումը, փոխկապակցվածությունը, այն սկզբունքները, որոնք դրվել են գործընթացի հիմքում, պետք է լինեն գործընթացի մաս, եթե, իհարկե, երկու կողմերը չորոշեն փոխել այդ սկզբունքները և ունենալ այլ սկզբունքներ։ Բայց համաձայնեցված սկզբունքներն այս փուլում չպետք է փոխվեն։ Այնպես որ, ինչպես ասացի, շատ մտահոգություններ լսեցի։ Չեմ կարծում, որ հայտարարություններն օգնում են, որ գործընթացն առաջ գնա։ Մենք շարունակելու ենք նույն ուղերձը հղել գործընկերներին, նրանք պետք է հնարավորինս շուտ վերսկսեն բանակցությունները։ Իրականում, ես կցանկանայի ավելացնել, որ իմ այցը պետք է լիներ տարածաշրջանային: Մենք արդեն աշխատել էինք երկու մայրաքաղաքների հետ, որպեսզի այն տարածաշրջանային դառնա, բայց հունվարի սկզբին Ադրբեջանը որոշեց հետաձգել այցը նախագահական ընտրությունների պատճառով, ուստի ես չկարողացա փոխանցել այն մեսիջները, որոնք պատրաստվում էի փոխանցել։ Այդ ուղերձներից մեկը շատ հստակ էր՝ մենք ակնկալում ենք, որ դուք կվերսկսեք խաղաղ բանակցությունները որքան հնարավոր է շուտ», - ասել է նա՝ "Արմենպրես"-ի հետ հարցազրույցում:

 

Անդրադառնալով հայ-թուրքական կարգավորմանը՝ Կոլոմինան խոստովանել է, որ ՆԱՏՕ-ի համար Թուրքիան շատ կարևոր դաշնակից է։ «Ինչպես գիտեք, նա միակ դաշնակիցն է, որը սահմաններ ունի տարածաշրջանում և, հետևաբար, տարածաշրջանում առանցքային դերակատար է։ Մենք շատ անկեղծ զրույց ենք ունեցել Թուրքիայի հետ ամեն թեմայի շուրջ և, իհարկե, խոսում ենք նաև խաչմերուկների մասին: Թուրքիան գիտի, որ մենք աջակցում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Կարծում եմ՝ Թուրքիան պատրաստ է առաջընթաց գրանցել այդ հարցում։ Չգիտեմ, գուցե, նրանք իրականում նախ սպասում են ինչ-որ առաջընթացի հայ-ադրբեջանական հարաբերություններում: Դա, հավանաբար, կարող է լինել նկատառումներից մեկը, բայց ես կարծում եմ, որ նրանք իսկապես շահագրգռված են առաջ տանել հարցը: Ինչպես գիտեք, ես իսկապես չեմ կարող խորանալ մեր դաշնակիցների արտաքին քաղաքականության, ներքին քաղաքականության մեջ, բայց կարծում եմ, և մենք խոսել ենք այս մասին, շատ դրական զարգացում կլինի, երբ դա տեղի ունենա», - հավելել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան:

 

Միևնույն ժամանակ, Կոլոմինան խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն կարձագանքի, եթե Թուրքիան հանկարծ աջակցի Ադրբեջանին Հայաստանի դեմ նոր ագրեսիայի դեպքում, միայն նշելով, որ չի կարող միջամտել  դաշնակիցների արտաքին քաղաքական որոշումներին: «Այն, ինչ կարող եմ ձեզ ասել, այն է, որ մենք շատ կապված ենք այդ երկու սկզբունքներին՝ ինքնիշխանություն և տարածքային ամբողջականություն: Մենք միշտ պարզ ենք եղել՝ մեզ համար դրանք շատ կարևոր են։ Երեք տարի առաջ իրավիճակն այլ էր։ Ինչպես ասացիք, հակասություն եղավ այն առումով, թե ինչպես եք դուք նայում տվյալ անկլավին: Եվ թեև եղել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչում, սակայն, ինչպես ասացի, հակասություն կար։ Կարծում եմ, որ մենք հիմա այլ իրավիճակի առաջ ենք, և կարող եմ ենթադրել, որ արձագանքն այլ կլինի», - հավաստիացրել է նա։

 

Պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր է պատրաստ ձեռնարկել ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն հաստատելուն միտված միջազգային ջանքերին աջակցելու համար, Կոլոմինան նշել է. «Մեր քաղաքականությունը շատ պարզ է, և այդ քաղաքականությունն անկեղծորեն շատ է սահմանափակում մեր անելիքները։ Բայց քաղաքականությունը հիմնված է այն բանի վրա, որ մենք ընդհանրապես կողմ չենք բռնում գործընկերների միջև․ ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլ առհասարակ մենք որոշել ենք իրականացնել այդ քաղաքականությունը, եթե չկան ՄԱԿ-ի կանոնադրության, ինչպես նաև Վաշինգտոնի պայմանագրում ամրագրված սկզբունքների  խախտումներ։ Ուստի, այս փուլում ես վայելում եմ գլխավոր քարտուղարի լիակատար աջակցությունն այն հարցում, որ պետք է աշխատենք, աջակցենք, ավելի մեր ներկայություն ունենանք։ Այս պաշտոնը ստանձնելուց ի վեր (խմբ․ 2021 թվականի սեպտեմբերից) ես յոթ անգամ այցելել եմ տարածաշրջան, հավանաբար, ավելի շատ, քան նախորդ 10 տարիներին: Այսպիսով, ես կարծում եմ, որ Կովկասի համատեքստում մենք ունենք քաղաքականապես ավելի շատ ներկայություն․ երեք երկրներ՝ Վրաստան, Հայաստան և Ադրբեջան, բայց մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի համատեքստում։ Եվ մենք միշտ շատ պարզ ենք եղել, թե ինչ ենք ակնկալում մեր գործընկերներից․ ակնկալել ենք հարաբերությունների կարգավորում՝ հիմնված համաձայնեցված սկզբունքների վրա, և այդ սկզբունքներից մի քանիսը սկզբունքներ են, որոնք ամրագրված են Վաշինգտոնի պայմանագրում և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, ինչպիսիք են ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։  Մենք կշարունակենք պաշտպանել այդ նույն գիծը, կշարունակեք նպաստել հարաբերությունների կարգավորմանը»։

 

Անդրադառնալով ճշգրտող հարցին, թե արդյոք կան Հայաստանի հետ հարաբերություններն  ընդլայնելու  ծրագրեր, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն արձանագրել է, որ վերջին մի քանի տարիներին Հայաստանը որոշել է քաղաքականապես և գործնականում ակտիվացնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը ընդհանուր առումներով: «Մենք միշտ պատրաստ ենք շարժվել այն տեմպերով, որով ցանկանում են շարժվել մեր գործընկերները։ Այսպիսով, մենք խրախուսում ենք այն ամենը, ինչ գալիս է Երևանից: Երևանը, օրինակ, որոշել է ավելի քան 50-ով ավելացնել Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի (KFOR) կազմում իր զինծառայողների թիվը, ինչն ակնհայտորեն քաղաքական ներգրավվածության եւ նվիրվածության նշան է: Մենք այժմ աշխատում ենք անհատապես հարմարեցված գործընկերության նոր ծրագրի  (ITPP) վրա՝ բավականին հավակնոտ նպատակներով։ Մենք աշխատում ենք վերապատրաստման հնարավորությունների վրա։ Երկու տարի առաջ՝ հիմնականում պատերազմից հետո, համագործակցությունը մի տեսակ սառեցված էր, և այս քայլերը, այս տեղաշարժը շատ բովանդակային է: Այսպիսով, այժմ այն, ինչ մենք ունենք առաջիկայում, անհատապես հարմարեցված գործընկերության ծրագրի հաստատումն է: Ես մեծ ակնկալիքներ ունեմ, որ դա տեղի կունենա հաջորդ շաբաթների ընթացքում: Բայց Երևանում իմ ունեցած խոսակցություններից հետո տպավորությունս այնպիսին է, որ հայերը պատրաստ են շարունակել այդ ճանապարհը և ավելացնել համագործակցությունը, և մենք օգնելու ենք Հայաստանին դա անելու հարցում», - ասել է նա։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Պաշտպանության նախարարությունում քննարկել են ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցերՊաշտպանության նախարարությունում քննարկել են ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր
Հայաստանի ԱԳՆ-ը ԶԼՄ-ներին մեղադրել է Մնացական Սաֆարյանի խոսքերը խեղաթյուրելու համարՀայաստանի ԱԳՆ-ը ԶԼՄ-ներին մեղադրել է Մնացական Սաֆարյանի խոսքերը խեղաթյուրելու համար
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ  հուլիսի 11-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 11-ին
Քաղաքագետ. Աբու Դաբիի հանդիպման գլխավոր ուղերձն այն է, որ պատերազմը չի վերսկսվում այս պահին, սակայն խաղաղություն նույնպես չկաՔաղաքագետ. Աբու Դաբիի հանդիպման գլխավոր ուղերձն այն է, որ պատերազմը չի վերսկսվում այս պահին, սակայն խաղաղություն նույնպես չկա
Հայաստանն ու Իրանը կարևորում են տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված քայլերըՀայաստանն ու Իրանը կարևորում են տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված քայլերը
Անտիոքի պատրիարք. ՀԱԵ ներքին կառավարումը խաթարելու ցանկացած փորձ կրոնական ազատության լուրջ խախտում է Անտիոքի պատրիարք. ՀԱԵ ներքին կառավարումը խաթարելու ցանկացած փորձ կրոնական ազատության լուրջ խախտում է
ՔԿ. Խուզարկությունների ընթացքում առգրավված նռնակը մարտական է, իսկ երկու դետոնատորները  ռազմամթերք ենՔԿ. Խուզարկությունների ընթացքում առգրավված նռնակը մարտական է, իսկ երկու դետոնատորները ռազմամթերք են
Ադրբեջանագետը՝ Սյունիքով արտատարածքային միջանցքի մասին. «կարմիր գիծը» քանի՞ անգամ կարող է դառնալ դեղին ու կանաչ Ադրբեջանագետը՝ Սյունիքով արտատարածքային միջանցքի մասին. «կարմիր գիծը» քանի՞ անգամ կարող է դառնալ դեղին ու կանաչ
Հայաստանի ԱԳՆ-ը ներկայացրել է Աբու Դաբիում Ալիև-Փաշինյան բանակցությունների արդյունքներըՀայաստանի ԱԳՆ-ը ներկայացրել է Աբու Դաբիում Ալիև-Փաշինյան բանակցությունների արդյունքները
"Տաշիր" ընկերությունների խմբի կառուցած Երևանի կրկեսի նոր շենքը կարող է բռնագրավվել հօգուտ պետության
Կրեմլ. Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը Կրեմլ. Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը
Հայաստանի օմբուդսմենը նշել է իրավապահների կողմից ընդդիմադիրներին ձերբակալելիս անմեղության կանխավարկածի խախտումըՀայաստանի օմբուդսմենը նշել է իրավապահների կողմից ընդդիմադիրներին ձերբակալելիս անմեղության կանխավարկածի խախտումը
Ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել էԱհաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել է
Հայաստանում Ճապոնիայի կառավարության դրամաշնորհով կշարունակվի մթնոլորտային օդի որակի վերահսկման համակարգի մշակման աշխատանքըՀայաստանում Ճապոնիայի կառավարության դրամաշնորհով կշարունակվի մթնոլորտային օդի որակի վերահսկման համակարգի մշակման աշխատանքը
«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար
"Եռանկյունին"՝ որպես հատման կետ. Երևանում կնշեն մեծ վարպետների՝ Հենրիկ Մալյանի և Աղասի Այվազյանի 100-ամյակը
"Հայաստանի մանուկներ" բարեգործական հիմնադրամն անհատույց օգտագործման իրավունքով կստանա Գորիս համայնքին պատկանող հողամասեր
Հայաստանի ՄԻՊ-ն ուսումնասիրություն է սկսել ՀՅԴ անդամների խուզարկությունների և ձերբակալությունների փաստի առնչությամբՀայաստանի ՄԻՊ-ն ուսումնասիրություն է սկսել ՀՅԴ անդամների խուզարկությունների և ձերբակալությունների փաստի առնչությամբ
Կոնգրեսական Բրեդ Շերմանը մտահոգություն է հայտնել Հայաստանում ընդդիմադիրների վերջին ձերբակալությունների առնչությամբԿոնգրեսական Բրեդ Շերմանը մտահոգություն է հայտնել Հայաստանում ընդդիմադիրների վերջին ձերբակալությունների առնչությամբ
ՀՅԴ անդամների տներում խուզարկություններ են կատարվել, կան ձերբակալվածներՀՅԴ անդամների տներում խուզարկություններ են կատարվել, կան ձերբակալվածներ
Արամ Համբարյանը սատարել է գործարար Սամվել ԿարապետյանինԱրամ Համբարյանը սատարել է գործարար Սամվել Կարապետյանին
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայոց եկեղեցու շուրջ հակասությունների մասինԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայոց եկեղեցու շուրջ հակասությունների մասին
Հայաստանն ու ԵՄ-ն անցկացրել են Գործընկերության կոմիտեի 6-րդ հանդիպումըՀայաստանն ու ԵՄ-ն անցկացրել են Գործընկերության կոմիտեի 6-րդ հանդիպումը
Աբու Դաբիում Փաշինյանն ու Ալիևը կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըԱբու Դաբիում Փաշինյանն ու Ալիևը կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Արթուր Սարգսյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետովԱրթուր Սարգսյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով
ՀՅԴ անդամները Ռուսաստանի Պետդումայի ներկայացուցիչների հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՀՅԴ անդամները Ռուսաստանի Պետդումայի ներկայացուցիչների հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ԱՄԷՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ԱՄԷ
ՀՀ ԱԳՆ. ՀՀ ԱԳՆ. "Զանգեզուրի միջանցքի" վերաբերյալ համաձայնություն չի կարող լինել
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ  հուլիսի 10-ին էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 10-ին
Հայաստանի և Իրանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՀայաստանի և Իրանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
ԲՀԿ առաջնորդը հարցաքննվել Հակակոռուպցիոն կոմիտեումԲՀԿ առաջնորդը հարցաքննվել Հակակոռուպցիոն կոմիտեում
ՀԱԵ հետևորդներն ամբողջ աշխարհից ձևավորել են Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհուրդՀԱԵ հետևորդներն ամբողջ աշխարհից ձևավորել են Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհուրդ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի է ունեցել Արցախի հարցով շվեյցարական խաղաղության նախաձեռնությանը նվիրված ճեպազրույցԱՄՆ Կոնգրեսում տեղի է ունեցել Արցախի հարցով շվեյցարական խաղաղության նախաձեռնությանը նվիրված ճեպազրույց
 Կոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը Կոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը
ՀՀ վարչապետը մեկնում է Աբու Դաբի, որտեղ կհանդիպի Ալիևի հետՀՀ վարչապետը մեկնում է Աբու Դաբի, որտեղ կհանդիպի Ալիևի հետ
Փաստաբաններ. Սամվել Կարապետյանի գործով դատավորի որոշումը իրավական աբսուրդի հերթական դրսեւորումն էՓաստաբաններ. Սամվել Կարապետյանի գործով դատավորի որոշումը իրավական աբսուրդի հերթական դրսեւորումն է
Թաթոյան. հումանիտար շղարշի ներքո Հայաստանի զավթման ադրբեջանական պետական ծրագիր է իրականացվումԹաթոյան. հումանիտար շղարշի ներքո Հայաստանի զավթման ադրբեջանական պետական ծրագիր է իրականացվում
Ընդդիմադիր. 2026 թվի ընտրություններին սպասելը չափազանց ռիսկային է՝ արտաքին ուժերին տված խոստումների պայմաններումԸնդդիմադիր. 2026 թվի ընտրություններին սպասելը չափազանց ռիսկային է՝ արտաքին ուժերին տված խոստումների պայմաններում
Թույլատրվել է վերսկսել Թույլատրվել է վերսկսել " Պիցցա Տաշիր " ՍՊԸ-ի գործունեությունը Աբովյանում
Ալիևի օկուպացիոն ռեժիմը շարունակում է ոչնչացնել արցախցիների գույքը ՍտեփանակերտումԱլիևի օկուպացիոն ռեժիմը շարունակում է ոչնչացնել արցախցիների գույքը Ստեփանակերտում
«Տաշիր» ԸԽ. ՀԷՑ-ի շուրջ գործընթացն ունի ակնհայտ քաղաքական դրդապատճառներ«Տաշիր» ԸԽ. ՀԷՑ-ի շուրջ գործընթացն ունի ակնհայտ քաղաքական դրդապատճառներ
Քաղաքագետ. Հայաստանի իշխանություննեը ցանկանում են կազմալուծել բոլոր մրցակիցներին ու վախի մթնոլորտ ստեղծելՔաղաքագետ. Հայաստանի իշխանություննեը ցանկանում են կազմալուծել բոլոր մրցակիցներին ու վախի մթնոլորտ ստեղծել
ՀՀ առաջին օմբուդսմեն. Հայաստանի այսօրվա իշխանությունն ապացուցեց բոլորի հավասարությունն անօրինականության առջևՀՀ առաջին օմբուդսմեն. Հայաստանի այսօրվա իշխանությունն ապացուցեց բոլորի հավասարությունն անօրինականության առջև
Վաշինգտոնում ակնկալում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի մոտալուտ կնքումՎաշինգտոնում ակնկալում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի մոտալուտ կնքում
Արամ Ա-ն կոչ է արել վերջ դնել Հայաստանում ստեղծված վատառողջ մթնոլորտինԱրամ Ա-ն կոչ է արել վերջ դնել Հայաստանում ստեղծված վատառողջ մթնոլորտին
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 9-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 9-ին
Հայաստանի օմբուդսմենը դատապարտել է խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքըՀայաստանի օմբուդսմենը դատապարտել է խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը
Գործարար Սամվել Կարապետյանը զրպարտության համար հայցեր է ներկայացրել Փաշինյանի մամուլի քարտուղարի և նրա աշխատակազմի ղեկավարի տեղակալի դեմԳործարար Սամվել Կարապետյանը զրպարտության համար հայցեր է ներկայացրել Փաշինյանի մամուլի քարտուղարի և նրա աշխատակազմի ղեկավարի տեղակալի դեմ
Նարեկ Կարապետյան. բոլորն սպասում էին այս ամենինՆարեկ Կարապետյան. բոլորն սպասում էին այս ամենին
ՔԿ-ում քննվում են խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակության փաստերի առթիվ հարուցված քրեական գործերՔԿ-ում քննվում են խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակության փաստերի առթիվ հարուցված քրեական գործեր
Ազգային ժողովում իրավիճակը կրկին կտրուկ սրվել է՝ Արթուր Սարգսյանի ելույթից հետոԱզգային ժողովում իրավիճակը կրկին կտրուկ սրվել է՝ Արթուր Սարգսյանի ելույթից հետո
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովին
Հայաստանի նախկին օմբուդսմեն. Փաշինյանի և կառավարող ուժի գործողություններն անօրինական ենՀայաստանի նախկին օմբուդսմեն. Փաշինյանի և կառավարող ուժի գործողություններն անօրինական են
Իրավապահ մարմինների աշխատակիցները չեն բացատրում Իրավապահ մարմինների աշխատակիցները չեն բացատրում "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերության աշխատակիցների մուտքն աշխատավայր թույլ չտալու պատճառները
ՀՀ վարչապետը հանդես է եկել հերթական հարձակումներով Ամենայն հայոց կաթողիկոսի դեմՀՀ վարչապետը հանդես է եկել հերթական հարձակումներով Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ
ԶԼՄ. Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Սամվել Կարապետյանի եղբորորդու տանըԶԼՄ. Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Սամվել Կարապետյանի եղբորորդու տանը
Սեյրան Օհանյանին զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունիցՍեյրան Օհանյանին զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունից
Հայ ըմբիշները մեդալներով են վերադարձել Իտալիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունիցՀայ ըմբիշները մեդալներով են վերադարձել Իտալիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից
ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորները բավարարել են Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու գլխավոր դատախազի միջնորդությունըԱԺ կառավարող խմբակցության պատգամավորները բավարարել են Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու գլխավոր դատախազի միջնորդությունը
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ  հուլիսի 8-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 8-ին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումըՎերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումը
Մովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցովՄովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցով
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդինIDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին
ԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն էԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն է
Կառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համարԿառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համար
Կաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է ԱրցախըԿաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը
Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներԹվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա